Օպերային թատրոնի «Մարդուկ-Ջարդուկը» բալետային ներկայացումը Սաուդիան Արաբիայում արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը
Մարտի 23-28-ը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը Culture Square փառատոնի շրջանակներում Սաուդիան Արաբիայում՝ Front Expo Land hall-ում, 3 օր ցուցադրել է «Մարդուկ-Ջարդուկը» բալետային ներկայացումը։
«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի կյանքում տեղի ունեցավ իսկապես մասշտաբային իրադարձություն: «Մարդուկ-Ջարդուկը» Սաուդիան Արաբիայում բոլոր ժամանակների համար առաջին բալետային ներկայացումն էր»,- Panorama.am-ին ասացին օպերայի և բալետի թատրոնից։
Բեմադրությանը ներկա է եղել նաև Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարար արքայազն Բադր բեն Աբդուլլա բել Ֆարհան Ալ Սաուդը, ինչպես նաև դեսպաններ և այլ պատվավոր հյուրեր։
Ներկայացումից հետո նախարարը հանդես է եկել շնորհակալական խոսքով։ Նախարար արքայազն Բադր բեն Աբդուլլա բել Ֆարհան Ալ Սաուդն ու մաեստրո Դուրգարյանը փոխանակվել են հուշանվերներով:
«Շնորհիվ նախաձեռնության կազմակերպիչների՝ բեմադրությունը մեծ հաջողությամբ պսակվեց: Դրա վառ ապացույցն էր հանդիսատեսի ջերմ ընդունելությունը և չդադարող ծափահարությունները։
Սա իսկապես կարևոր սկիզբ էր և հստակ կարող ենք ասել հետագա համագործակցությունների մեկնարկը տրված է»,- նշում են օպերայի և բալետի թատրոնից։
Հարակից հրապարակումներ`
- Օպերայի և բալետի թատրոնը նախատեսում է «Մարդուկ-Ջարդուկը» բալետային ներկայացումը խաղալ ՀՀ տարբեր քաղաքներում
- «Մարդուկ-Ջարդուկը» Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին