Մոսկվան և Կիևը Հռոմին խնդրել են դառնալ Ուկրաինայի խաղաղության երաշխավորը
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ Մոսկվան և Կիևը խնդրել են Հռոմին դառնալ Ուկրաինայի անվտանգության և խաղաղության երաշխավոր, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Այդ երաշխիքների բովանդակությունը դեռ վաղ է որոշել, քանի որ դա կախված կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններից: Կարող են լինել, և կարծում եմ, կլինեն երաշխիքներ, որոնք կապահովեն բանակցությունների ժամկետները, Դոնբասի շրջանների կարգավիճակը և այլն։
Դրականն այն է, որ Իտալիային խնդրել են երաշխավոր լինել և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան»,- ասել է նա Հռոմում օտարերկրյա լրագրողների համար կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ ռուսական կողմից առաջարկը ստացվել է նախօրեին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից ընդհանուր առմամբ 34 սովորողներ ընդգրկվել են ՀՀ դպրոցներ
- Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի կողմից ներկայացված գրավոր առաջարկներին
- Մոսկվան աշխատում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի անօրինական պատժամիջոցների պատասխանի վրա. ՌԴ ԱԳՆ
- Պեսկովը հայտարարել է՝ Ռուսաստանը կպատասխանի ռուսական ինքնաթիռների թռիչքներն արգելելու ԵՄ որոշմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան