Ռուբեն Մելիքյան. Օրը սկսենք «ծանր վիրավորանքի» հոդվածին վերաբերող հերթական «հիանալի» նորությամբ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Օրը սկսենք «ծանր վիրավորանքի» հոդվածին վերաբերող հերթական «հիանալի» նորությամբ:
Այդ հանցակազմը կոտրում է տասնամյակներ ու հարյուրամյակներ շարունակ «նախկինների» ստեղծած քրեական իրավունքի անքակտելի սկզբունքները և 137.1 հոդվածը դուրս է բերում տիեզերական ասպարեզ։
Եթե Դուք բարձրաստիճան նիկոլականին ուղղված «ծանր վիրավորանքը» հասցնեք անգամ «Սոյուզ-Ապոլոն» տիեզերական կայանից՝ միևնույն է՝ Շենգավիթի բաժնում ձեր վրա քրեական գործ կհարուցվի։
Դե ինչ, սպասեք ձեր այս նոր «տեսության» побочный эффект-ներին։
Հ.Գ. Քննիչի անունը հատուկ չեմ հրապարակում, քանի որ մի քանի տասնյակ գործերի վերլուծության արդյունքում եկել եմ հստակ հետևության՝ այս խայտառակության հետևում կանգնած է ոչ թե քննչական կոմիտեն, այլ դատախազությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Amnesty International-ը՝ Հայաստանում խոսքի ազատության անհիմն սահմանափակումների մասին
- Ծանր վիրավորանքի հոդվածը դասական օրինակ է, թե ինչպես ՔՕ ուղղակի ծառայեցվեց կառավարող կուսակցության շահեր. Թաթոյան
- Գլխավոր դատախազը ԵՄ ներկայացուցչին ներկայացրել է «ծանր վիրավորանքի քրեականացման անհրաժեշտությունը»
- Ծանր վիրավորանքի հոդվածը դարձել է քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին պաշտպանող հոդված. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան