Իրավունք 16:21 31/03/2022 Հայաստան

ՔԿՀ-ներում տույժի են ենթարկվում գերազանցապես բջջային հեռախոսներ պահելու համար

Դատախազությունը 2021թ. ընթացքում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում կատարել է 1189 ստուգում և ուսումնասիրություն: Դրանց արդյունքում հայտնաբերվել է 153 խախտում, ինչը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 1.5 անգամ:

Պատկան մարմիններին ուղարկվել է 16 հաղորդում՝ 2020թ. համեմատ եռակի ավելի, ինչպես նաև ներկայացվել է 34 միջնորդագիր՝ 2020թ. համեմատ 70%-ով ավելի: Դրանց հիման վրա վերանայվել է օրինականությանը հակասող 14  և կասեցվել օրենսդրությանը հակասող 21 ակտ:

Գլխավոր դատախազությունից նաև հայտնում են, որ վարչության կողմից ՔԿՀ-ներում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ՝ կապված անձանց պահման պայմանների, դատապարտյալների ուղղման, սոցիալական վերականգնման ուղղությամբ իրականացվող միջոցառումների, ինչպես նաև պահվող անձանց օրենքով սահմանված հիմնական իրավունքների, այդ թվում՝ իրենց իրավունքների, ազատությունների և պարտականությունների մասին տեղեկանալու, առողջության պահպանման, բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հետ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՔԿՀ-ներում տույժի են ենթարկվում գերազանցապես բջջային հեռախոսներ պահելու համար: Այդ հանգամանքը, իրավական առումով, որպես պատժի կրման ընթացքում ոչ պատշաճ վարքագծի դրսևորում, հետագայում խոչընդոտներ է ստեղծում դատապարտյալների համար` օգտվելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի հետագա կրման նպատակով մեկուսացվածության առավել ցածր աստիճանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու հնարավորությունից:

Պահվող անձինք, բջջային հեռախոսների միջոցով արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով, առանձին դեպքերում, կատարում են տարաբնույթ հանցավոր արարքներ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախության կամ շորթման եղանակով գույքի հափշտակություն և այլն: Վերջինս կանխելու միակ երաշխիքը դրանց ներթափանցմանն ու հայտնաբերմանն ուղղված կոնկրետ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելն է, ինչպես նաև բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացման նպատակով ռադիոհաճախականությունների խլացուցիչներ տեղադրելը:

Պարզվել էր նաև, որ անազատության մեջ պահվող անձինք ՔԿՀ-ներում  տեղադրված տաքսոֆոններից առանձին դեպքերում չեն օգտվում՝ պատճառաբանելով դրանց սակագնի բարձր արժեքը, տաքսոֆոնների խափանումները, համապատասխան քարտերի բացակայությունը, ինչպես նաև շաբաթվա ընթացքում ժամանակացույցին համապատասխան զանգ կատարելու քանակի սահմանափակությունը:

Այս խնդիրներին համակարգային լուծում տալու համար ՀՀ արդարադատության նախարարին 2021թ. ուղարկվել է հաղորդում, որով նաև առաջարկվել է օրենսդրական առկա կարգավորումների շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից տաքսոֆոնից օգտվելու ժամանակացույցը քանակական առումով բարելավելու, ինչպես նաև մատուցվող հեռախոսակապի գնային բաղադրիչը առավել գրավիչ դարձնելու նպատակով իրավասու մարմինների հետ լուծումներ գտնելու համար:

Պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ քրեակատարողական ծառայության համակարգում նախատեսվող բարեփոխումների շրջանակում նախանշված են բարձրացված խնդիրների լուծմանը, ՔԿՀ-ների պահպանության և անվտանգության ապահովման խոցելիությունը վերացնելուն ուղղված միջոցառումներ: 

Անազատության մեջ գտնվող անձանց առողջապահական իրավունքների պաշտպանվածության վիճակի ուսումնասիրություններով պարզվել է, որ որոշ ՔԿՀ-ներում վերջիններս օրենքով սահմանված կարգով հիմնականում չեն տեղեկացվել բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման, բուժօգնության դիմելու կարգերի մասին: Իսկ առանձին հիվանդություններով տառապող անձինք օրենքով իրենց հասանելիք հետազոտություններն անցել են մասնակի: Այսինքն` պահվող անձանց մեծամասնությունը զրկված է եղել բժշկական օգնության և սպասարկման, բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման կարգի մասին իրազեկված լինելու իրավունքից:

Բացի այդ, պահվող անձինք, բժշկական համապատասխան ծառայություններն ստանալու նպատակով, սահմանված ընթացակարգով պետք է կցագրվեն ՔԿՀ-ին մոտ գտնվող՝ լիցենզավորված արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությանը: Պարզվել է, սակայն, որ առանձին ՔԿՀ-ներ ընդունվելիս անձինք նման կցագրում չեն անցել:

Ուսումնասիրություններով հաստատվել է նաև, որ պահվող անձանց առողջության պահպանման նպատակով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկների կողմից ՔԿՀ-ներ անհրաժեշտ համայցեր կատարելու և դրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու պահանջները պատշաճ չեն կատարվել: Իսկ մի քանի ՔԿՀ-ներում «շաքարային դիաբետ, սիրտ-անոթային համակարգի և հիպերտոնիկ» հիվանդություններով տառապող պահվող անձանց համար սահմանված պարտադիր բժշկական հետազոտություններն իրականացվել են մասնակի:

Նշված և այլ խախտումները, բացթողումները վերացնելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով դատախազության կողմից 2021թ. հաղորդում է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարին: Ստացված պատասխան գրությամբ հավաստվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է ուժեղացնել բոլոր ՔԿՀ-ներում բժշկական ստորաբաժանումների նկատմամբ հսկողությունը:

Դատախազությունից հայտնում են, որ այլ ուղղություններով քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}