Գերու ծնողը քարով հարվածել է կառավարության շենքին, ոստիկանները բերման են ենթարկել նրան. 168.am
Կառավարության շենքի մոտ այսօր վաղ առավոտից հավաքվել էին 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրկված, ապա գերեվարված տղաների հարազատները։ Կառավարության նիստից հետո նրանք զրուցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, սակայն չեն ցանկացել, որպեսզի լրատվամիջոցներն այն լուսաբանեն։
Ավելի ուշ հաստատված և Բաքվի բանտերում պահվող գերիների հարազատները փորձել են փակել Տիգրան Մեծ պողոտա-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածը։
168.am-ը գրում է, որ քաղաքացիներից մի տղամարդ էլ քարով հարվածել է կառավարության շենքի մուտքի դռանը, ինչից հետո ոստիկանության կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ նրան բերման ենթարկեցին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան