«Հրապարակ». Արցախի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, իսկ Գարիկ Սարգսյանը նախօրեին մեծ շուքով նշել է Վեդիի գրավումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ երկրում տագնապային տրամադրություններ են, հայ-ադրբեջանական սահմանը վտանգված է, և Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում երկու օր առաջ գուժում էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, նոր էսկալացիայի, էթնիկ զտումների վտանգ կա, և դիմում էր միջազգային հանրությանը, որ միջամտեն ու զսպեն մեր հարևան ագրեսորին, նրա թիմակիցները նշում են իրենց հաղթանակը Վեդիի համայնքային ընտրություններում։
Երկրորդ փորձից համայնքապետ դարձած Գարիկ Սարգսյանը նախօրեին մեծ շուքով նշել է Վեդիի գրավումը։ Մարզի ռեստորաններից մեկում կոկորդիլոսագետը հավաքել է կուսակցական և մարզային ակտիվին ու մի լավ քեֆ-ուրախություն կազմակերպել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան