Քաղաքական 15:41 31/03/2022

Ադրբեջանը բռնազավթել է Ասկերանի շրջանից 1100-1200 հեկտար տարածք. Տիգրան Աբրահամյան

«Արցախի Հանրապետությունում ռազմական, քաղաքական, դիվանագիտական առումով ունենք բավականին բարդ իրավիճակ», - ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ինքնին իր էությամբ ամբողջությամբ հակասում էր Հայաստանի և  Արցախի շահերին, բայց նույնիսկ այս պայմաններում, Ադրբեջանը խախտում է այդ պայմանավորվածությունը և, ըստ էության, բռնազավթել է Ասկերանի շրջանի բավականին մեծ հատված, մոտավոր գնահատականներով այս պահին 1100-1200 հեկտարի մասին է խոսքը։

«Բայց  սա չպետք է գնահատել միայն տարածքային կամ հողային առումով, որովհետև Ադրբեջանը  նպատակ ունի ներխուժում ապահովելով՝ բարելավել իր դիրքային առավելությունը և նաև  վերահսկողություն հաստատել Արցախի՝ այս պահին մեր վերահսկողության տակ գտնվող հատվածների  կենսունակության վրա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ընդգծեց, որ նման պայմաններում Հայաստանը իրավիճակին համահունչ որևէ գործողություն չի իրականացրել, քաղաքական  հայտարարությունները կամ իրավիճակի վերաբերյալ գնահատականներն այսօր զսպող, կանխարգելող  դերակատարություն չունեն և պետք է արձանագրել, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում ամբողջությամբ չի  ծավալվել և արցախահայության անվտանգությունը չի ապահովել։

Տ.Աբրահամյանն ասաց, որ Արցախում անվտանգության ապահովման բաղադրիչը երկու  կոմպոնենտ ունի՝ ռուս խաղաղապահների ներկայություն, որի նպատակն է թույ չտալ բախումներ, արյունահեղություն,  սրացում, ինչն այս փուլում, ակնհայտորեն չի ստացվել, երկրորդ՝ հայկական զինուժի և  Արցախի անվտանգությունն ապահովող ուժերի ներկայությունը, որովհետև Արցախում ՊԲ-ն, չնայած մեծ վերափոխումների, կրճատումների, կորուստների, ամեն դեպքում այս պահին էլ պահպանում է իր գործառույթը։

Ինչ վերաբերում է զորքերի հայելային հետքաշմանը, Տ.Աբրահամյանն ասաց, որ ավտոմատ կերպով հետքաշումը երաշխիք չէ, որ  կանխվելու է  հետագա լարվածությունը, ագրեսիան, ինչի ապացույցներից մեկը փաստացի Ասկերանի  շրջանում տեղի ունեցած  հայելային հետքաշման սկզբունքի խախտումն էր, որի արդյունքում ունենք ոչ միայն հսկայական  տարածքային կորուստներ, այլ Ադրբեջանին  հնարավորություն տրվեց դիմելու նոր ագրեսիայի և Արցախի մեր վերահսկողության տակ գտնվող հատվածներում իր համար  շատ ավելի շահեկան դիրքեր դուրս գալու համար։

«Սա սպասվում է նաև բոլոր այն ուղղություններով, որտեղ Հայաստանը  պատրաստակամություն է  հայտնել՝ Գեղարքունիքից Սյունիքի հատված, վերջին շրջանում խոսվում է նաև Երախսում հայելային հետքաշման մասին։

Ակնհայտ է, որ  իշխանությունն  իբրև թե խաղաղության իր հավատարմության շրջանակներում  առաջարկներ է անում, բայց  իրականության մեջ այդ առաջարկները հաշվարկված չեն, դրա բոլոր ռիսկերը գնահատված չեն, արդյունքում  դրանցից մեկի  այսպես կոչված կյանքի կոչման դեպքում  մենք Ասկերանի շրջանում ունեցանք կորուստներ»,- նշեց նա։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի համոզմամբ, Ադրբեջանի նպատակն է առավելագույնի հասնել և այս իշխանությունների  թուլության, թողտվության, անողնաշարության պայմաններում Ադրբեջանն անընդհատ մեծացնում է իր պահանջները, ինչը ենթադրում է շատ ավելի մեծ զիջումներ։

Անդրադառնալով ապրիլի 6-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Տ.Աբրահամյանն ասաց. «Նույնիսկ  այս պայմաններում, երբ Հայաստանը պատրաստակամ է ընդունել ադրբեջանական առաջարկները, որն իրականում ոչ թե խաղաղություն է բերում, այլ երկարաժամկետ դրվածքով ավելի շատ պատերազմ է բերելու Հայաստանին և Արցախին, այս կետերը Ադրբեջանին  չեն բավարարել, փորձում է  հավելյալ ճնշումների միջոցով ստանալ իր համար նոր շահեկան պայմաններ, ինչը, բնականաբար, որևէ ձևով չի կարող  շոշափել Հայաստանի և Արցախի շահերը։ Ապրիլի 6-ին նախատեսված  հանդիպման ամենամեծ վտանգավորությունն ու ամենամեծ սպառնալիքը պետք է փնտրել այդ ուղղությամբ»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախուման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան
Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ։ Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:32
Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով և նվաճեց...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը այս անգամ անդրադարձել է Թուրք-ադրբեջանական տարաձայնություններին էներգետիկ ոլորտում: Հոդվածում,...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի մասնակցին
 ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
Թուրքիան շարունակում է հարաբերությունները խորացնել ու զարգացնել աֆրիկյան երկրների հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սոմալիի հետ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱՀԿ. Աղմուկը՝ մարդու առողջության համար թաքնված սպառնալիք
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետազոտողները պարզել են, որ 85 դԲ (դեցիբել) բարձր ֆոնային աղմուկը կարող է հրահրել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ. Տիգրան Մինասյանը՝ արծաթե մեդալակիր, Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե
55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՔԿ. Խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են
Քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:35
Իլոն Մասկի Tesla էլեկտրամոբիլները ԱՄՆ-ում ճանաչվել են ամենավտանգավորները
ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) վերլուծել է վթարների վիճակագրությունը և եզրակացրել, որ երկրում...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՖԱՖ. Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է
««Վեստ Արմենիա» ակումբի ֆուտբոլիստներն դուրս չեկան «Փյունիկի» դեմ։ Սա կլինի «Վեստ Արմենիայի» 2-րդ տեխնիկական պարտությունը, ևս մեկի դեպքում ակումբը ավտոմատ կհեռացվի առաջնությունից»
Աղբյուր` Panorama.am
17:20
Գավառում վտանգավոր պանիր է արտադրվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը...
Աղբյուր` Panorama.am
17:11
Կոսմետոլոգ. Մաշկի ծերացման հիմնական պատճառները
Մաշկի ծերացման երկու տեսակ կա՝ բնական և վաղաժամ: «Որպես կանոն, տարիքային փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար և ամենից հաճախ...
Աղբյուր` Panorama.am
17:09
44-օրյա պատերազմի մասնակիցը Դալմայի այգիների ջրատարի մոտ թողել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման թեման ոստիկանության համար մնում է արդիական: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեդվեդևը հայտնել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մասնակիցներին վճարելու խնդիրների մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասնակիցներին վճարումների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:53
Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպիսով՝ •...
Աղբյուր` Panorama.am
16:39
Նոյեմբերի 25-ից մեկնարկում է ձմեռային զորակոչը
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող  նախագծերի փաթեթով որոշում ընդունեց 2024 թ. նոյեմբերի 25-ից մինչև 2025 թ. հունվարի 31-ը,...
Աղբյուր` Panorama.am
16:38
Նեթանյահուին, Գալանտին և ՀԱՄԱՍ-ի հրամանատարներին կալանավորելու հրամաններ են տրվել՝ ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար
Միջազգային քրեական դատարանի (ICC) դատավորները ձերբակալության օրդեր են տվել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախկին նախարարին, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}