Իտալացի կիթառահար Կառլո Ֆիերենսը Հայաստանում հանդես կգա մենահամերգով
Ապրիլի 6-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա իտալացի կիթառահար Կառլո Ֆիերենսի մենահամերգը։
Համերգասրահից հայտնում են, որ սա կիթառահարի առաջին համերգը չէ Հայաստանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ Ֆիերենսը մշտապես ցանկալի հյուրերի շարքում է։ Համերգը տեղի է ունենում beIT campaign-ի շրջանակներում։ Այն կազմակերպել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը։
Ֆիերենսը սկսել է նվագել վաղ տարիքից և մասնակցել մի շարք միջազգային մրցույթների ու փառատոնների՝ նվաճելով մրցանակներ։ Երաժիշտը հասցրել է շրջագայել աշխարհի տարբեր հատվածներում՝ Ամերիկայից Եվրոպա և Ասիա։
Ելույթ է ունեցել մի շարք հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են ԱՄՆ-ի Kennedy Center-ը, Ճապոնիայի Munetsugu Hall-ը, Արգենտինայի Museo Metropolitano-ն և այլն։ Զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան