Մեր այսօրվա խնդիրը նույնն է՝ վերականգնել, վերագտնել մեր միասնականությունը, նույն վճռականությամբ առաջ գնալ. Առուշանյան
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, ով մարտի 28-ից ազատության մեջ է, գրում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Երկարատև դադարից հետո կրկին վերադառնում եմ հանրային հարթակ: Այս ընթացքում ոչինչ չի փոխվել, մեր այսօրվա խնդիրը նույնն է. վերականգնել, վերագտնել մեր միասնականությունը, նույն վճռականությամբ ու կամքով առաջ գնալ:
Խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր անմնացորդ նվիրումով հավատարիմ մնացին, հավատացին մեր որդեգրած սկզբունքներին ու արժեքներին, կալանավայրում գտնվելու ժամանակ իրենց մտահոգությունն ու աջակցությունը հայտնեցին։
Ամեն ինչ հնարավոր է հաղթահարել, եթե կա կամք, վճռականություն և միասնություն: Շնորհակալ եմ աջակցության, վստահության ու հավատի համար:
Աստված պահապան լինի բոլորիս»։
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյան. Հորդորում եմ պարոն Առուշանյանին և նրա թիմին՝ չբավարարվել միայն ազատության դուրս գալով
- Այդ պատիժը չի գործելու մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը․ Վարդևանյանը՝ Առուշանյանի ՏԻՄ ղեկավար պաշտոնից զրկելու մասին
- Ալեքսանյան. Առուշանյանի նկատմամբ հետապնդումն ուներ մի նպատակ, որ նա չկարողանա ղեկավարել համայնքը
- Առուշ Առուշանյան. Պետք է նախ լուծենք ներքին թշնամու խնդիրը, նոր արտաքին
- Առո՜ւշ, Առո՜ւշ. Դատարանի դիմաց հավաքվածներն այսպես դիմավորեցին ազատ արձակված Առուշանյանին
- Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց
- Էրիկ Ալեքսանյան. Առուշ Առուշանյանի գործով դատավարությունը քաղաքական է և վերջ
- Էրիկ Ալեքսանյան. Գործել է Առուշ Առուշանյանին ամեն գնով կալանավորելու օպերացիան