Գիտնականները կանխատեսում են՝ Նոր Զելանդիայի սառցադաշտերը 10 տարի հետո ամբողջությամբ կհալչեն
Նոր Զելանդիայի սառցադաշտերը կլիմայի փոփոխության պատճառով փոքրանում են, ասում են գիտնականները: Նրանցից շատերը կարող են ամբողջությամբ անհետանալ առաջիկա տասը տարում, հայտնում է «МИР 24»-ը՝ հղում անելով The Guardian-ին։
Ամեն տարի ամռան վերջին Ջրի և մթնոլորտային հետազոտությունների ազգային ինստիտուտը (Noaa), Վելինգթոնի Վիկտորիա համալսարանը և Նոր Զելանդիայի Բնության պահպանության դեպարտամենտն անցկացնում են ձյան ծածկույթի հետազոտություն: Գիտնականները չափում են ձյան բարձրությունը։ Այս ցուցանիշը ցույց է տալիս, թե արդյոք սառցադաշտը մեծանում է, թե փոքրանում:
2022 թվականի արշավախումբը բացահայտել է «ձյան և սառույցի շարունակական կորուստ»: Մասնակիցները նշել են, որ ակնկալում էին սառցադաշտային զանգվածի կրճատում ձմռան տաք եղանակից հետո, և նրանց կանխատեսումները հաստատվել են։ Ձյան գծի բարձրությունը ցույց է տալիս, որ ձմռանը տեղացած ձյան մեծ մասը հալվել է։
«Բայց այն, ինչ ինձ ամենաշատը զարմացրեց, այն է, թե որքան շատ սառցադաշտեր են դառնում ավելի փոքր և կմախք», - ասում է դոկտոր Լորեն Վարգոն Վիկտորիայի համալսարանից:
Բացասական միտումները կապված են ջերմաստիճանի բարձրացման հետ։ Այսպիսով, Նոր Զելանդիայում 2021 թվականը դարձավ ռեկորդային ամենատաք տարին։ Երկրում 4-5 անգամ ավելացել են ծայրահեղ ջերմաստիճանները:
1977 թվականից սկսած, երբ սկսվեցին կանոնավոր դիտարկումները, տարածաշրջանում կլիման տաքացել է 1,1 աստիճանով, իսկ սառցադաշտերը կորցրել են իրենց ծավալի ավելի քան մեկ երրորդը։ Գիտնականները զգուշացրել են, որ դրանց լիակատար ոչնչացումը «էական» հետևանքներ կունենա։