Աբրահամ Գասպարյան. Կա երկու լուծում
«Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը գրում է.
«Երևանում իշխանությունը զավթած խունտան պատրաստվում է վերջնական կապիտուլյացիայի։ Օղակը գնալով սեղմվում է։ անկարայի ու բաքվի շահերն սպասարկող այս տհաս ու խամաճիկ իշխանությունը պատրաստվում է մեկ տարբերակի՝
բաքվի հետ բանակցության փաթեթում հրաժարվել Արցախից, տարածքային էքզիստենցիալ խնդիրը տեղափոխել մարդու իրավունքների դաշտ (արժեզրկել հիմնախնդրի էությունն ու այն վաճառել), բացել սահմանը, վտանգել հայկական զույգ պետությունների գոյությունը, ի սպառ վերացնել անվտանգային դիմադրողականության ազգային ներուժը։
թուրքիայից եկող քաղաքական մեսիջները շատ պարզ են, պետք է կույր լինել չտեսնելու՝ կա պայմանավորվածություն Մոսկվայի հետ՝ լոկալ մակարդակում կարգավորել խնդիրներն առանց ավելորդ գլխացավանքի։
Կա երկու լուծում՝
1-գնալ ռիսկի, դուրս գալ բազմոցային հոգեվիճակից ու վայրկյան առաջ ձերբազատվել այս խեղկատակներից,
2- ձևավորել ՊՊԿ-ատիպ կառույց (ինչի մասին գրել եմ պատերազմի դաշտից հենց մեկնարկից 2 օր անց), շտապ զինել բանակն ու պատրաստվել իրական Սարդարապատի, որը կիմաստավորի հայկական պետականության համար ոչ կեղծ պայքարը։
Հնարավոր է, որ այս ընթացքում գերագույն գլխավոր խեղվածն իրեն բնորոշ անհավասարակշիռ էությամբ, մարտնչող, հախուռն տգիտությամբ ելույթ ունենա ԱԺ-ում կամ ուղերձ հղի, հերթական անգամ մոլորեցնի հանրությանը, որպես մեսիա ու փրկիչ մատուցի իրեն՝ համոզելով, որ մենք չենք կարող կռվել մեր իրավունքների ու ազատության համար։
Ապրիլ ամսում պիտի՛ լինի՝ այս ծախված թյուրիմացություններին քշելու համազգային հուժկու շարժում։
Պի՛նդ եղեք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան