Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալիևի օգնականին` նաև առանձին
Բրյուսելում կայացել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
Ուշագրավ է, որ այս տեղեկատվությունը հայկական կողմը թաքուն է պահել հասարակությունից։ Հանդիպման մասին լուրը հրապարակված է ԵՄ կայքում։ Հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
Նշվում է, որ Գրիգորյանն ու Ալիևի օգնականը նաև առաձին՝ երկկողմ զրույց են ունեցել։
ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ քննարկումները գնահատվում են բովանդակային, նշվում է, որ մասնակիցները քննարկել են քաղաքական , անվտանգության իրավիճակի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև երկու երկրների միջև խնդիրների ողջ շրջանակը, որպես անցած տարվա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում ձեռք բերած փոխըմբռնումների շարունակություն։
«Մասնակիցները համաձայնել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում՝ այլ խնդիրների հետ միասին շարունակել քննարկել դեկտեմբերի 2021թ.14-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ բարձրացված հարցերը: Հայաստանն ու Ադրբեջանը նաև կանդրադառնան խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերին:
Եվրամիությունը հավատարիմ է շարունակել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն հարատև խաղաղության և կայունության համար»,-ասված է ԵՄ հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան