Սպորտ 11:14 31/03/2022 Հայաստան

Արմեն Մելիքբեկյանն ու ՀՖՖ ղեկավարությունը ձախողել են, պետք է համարձակություն՝ թողնելու պաշտոնը. Մենուա Մեհրաբյան

Օսլոյում մարտի 29-ին կայացած Նորվեգիա-Հայաստան ընկերական խաղում մեր ընտրանու ջախջախիչ պարտությունը՝ 0:9 հաշվով, կրկին անգամ վերհանեց, հիշեցրեց այն բոլոր խնդիրների մասին, որոնք առկա են այսօր հայկական ֆուտբոլում։ Հայկական ֆուտբոլը կառավարող մարմինը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է, ՀՖՖ-ի հիմնական խնդիրներն են երկրում ֆուտբոլի տարածումը, զարգացումը, զանգվածային և մանկապատանեկան ֆուտբոլի կազմակերպման ապահովումը, ֆուտբոլիստների վարպետության բարձրացումը…

Սակայն այսօրվա վիճակն ու վիճակագրությունը փաստում են, որ «հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստող որևէ խնդիր ֆեդերացիայի ղեկավարությունը չի լուծել»։

Panorama.am-ը Նորվեգիա-Հայաստան ընկերական խաղի, թույլ տված սխալների, ՀՖՖ ու ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի (ընտրվել է 2019թ. դեկտեմբերի 23-ին) գործունեությա մասին զրուցել է մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանի հետ։

Panorama.am - Ինչպե՞ս կգնահատեք Նորվեգիա-Հայաստան ընկերական խաղը։

Մենուա Մեհրաբյան - Կարծում եմ` գնահատելու ոչինչ չկա։ Խաղի ընթացը և արդյունքն արդեն գնահատական են։ Որպես կանոն, ընկերական խաղերը նախատեսված են, որպեսզի ակումբները կամ հավաքականները նախապատրաստվեն առաջիկա պաշտոնական խաղերին, ինչպես նաև առիթ են գլխավոր մարզիչների համար` հասկանալու, թե որտեղ է կաղում թիմը, որ օղակն ունի թարմացման կամ ամրացման կարիք, և այլն։ Բայց մեր հավաքականի դեպքում ամեն ինչ միշտ էլ առավել քան պարզ է եղել։ Նոր բան տեսնելու կամ հասկանալու կարիքը չկա։

Բացի այդ, մենք ոչ վաղ անցյալում ելույթ ունեցանք ԱԱ ընտրական փուլում և, իմ խորին համոզմամբ, ընտրական փուլն արդեն ցույց էր տվել մեր հավաքականի բացերը։ Առհասարակ, կարիք չկա ընկերական խաղ կազմակերպել մի հավաքականի հետ, որը որակապես քեզ գերազանցում է 4-5 անգամ։ Ազգերի լիգայի թույլ դիվիզիոնում տարած հաղթանակը մինչև այժմ հանրությանը հրամցվում է որպես պատմական ձեռքբերում։ Սա խորը մոլորության մեջ է գցում հայ ֆուտբոլասերին, որն արդեն կարծում է, թե մենք ունենք կայացած և հզոր հավաքական։ Մինչդեռ, իրականում, մենք դեռևս չենք էլ ձևավորել մեր հավաքականը։ Էլ չխոսենք կայունությունից, որը մեր դեպքում իսպառ բացակայում է։

Panorama.am - Ինչո՞ւ էր թույլ մեր թիմի պաշտպանությունը։

Մենուա Մեհրաբյան - Մեր հավաքականի պաշտպանության թույլ լինելն ունի մի շարք պատճառներ։ Եթե նկատել եք, ապա գրեթե միշտ մեր ընտրանու ամենաթույլ օղակը եղել է հենց պաշտպանությունը։ Անկեղծ եթե լինեմ` ապա այլևս չեմ կարողանում ընկալել Խոակին Կապառոսի մոտեցումը։ Իսպանացին գովեստի խոսքեր է հղում երիտասարդ հայ ֆուտբոլիստների հասցեին, որը, ինչ խոսք, ողջունելի է։ Սակայն, մյուս կողմից, գովեստի հետ միասին Կապառոսը կարծում է, որ մեր երիտասարդներն արդեն հասունացել են այնպիսի գիգանտների հետ դիմակայությունների համար, ինչպիսին, օրինակ, Էրլինգ Հոլանդն է։ Մեր ֆուտբոլիստներից շատերը դեռ պատրաստ չեն նման մրցակիցների հետ պայքարին։ Դա, իհարկե, նաև ակումբների բացթողումն է։ Բայց տեսանք, թե ինչ եղավ Արման Հովհաննիսյանի հետ, որը փորձեց վնասազերծել Հոլանդին, սակայն ստացավ մկանային պատռվածք։

Առաջին հայացքից սրանք կարող են մանրուքներ թվալ, սակայն այսպիսի իրավիճակները նաև հոգեբանորեն կարող են խոր և անդառնալի հետք թողնել ֆուտբոլիստների վրա։ Առավել ևս, եթե խոսքը վերաբերում է նորեկներին։ Կապառոսը պետք է գիտակցի, որ մեր երկիրը Իսպանիան չէ, իսկ մեր ֆուտբոլիստները` Ռամոսը, Պեդրին, Օյարսաբալը և նմանատիպ այլ բարձրակարգ ֆուտբոլիստները չեն։ Ողջունելի է երիտասարդներին հավաքականում տեղ տալը, սակայն դա պետք է արվի տրամաբանության սահմաններում։

Panorama.am - Արդյո՞ք կային տակտիկական, նաև կազմի ընտրության հարցում սխալներ։

Մենուա Մեհրաբյան - Ես չեմ համարձակվի տակտիկական առումով գնահատական տալ, քանի որ հավաքականի գլխավոր մարզիչը Կապառոսն է, և հենց նա էլ պատասխանատու է նաև տակտիկայի համար։ Այսինքն, ես տեղյակ չեմ, թե ինչ կոնկրետ հրահանգներ էր տվել գլխավոր մարզիչը, որը մեր ֆուտբոլիստները չկարողացան իրագործել։ Համոզված պնդում եմ, որ Նորվեգիայի այս հավաքականի դեմ մեր ընտրանու նման թույլ հավաքականները չեն էլ կարող ունենալ հստակ տակտիկա` առավել ևս օգտագործել դա։

Ինչ վերաբերում է կազմին, ապա մի շարք պատճառներով մի քանի ֆուտբոլիստներ բացակայում էին։ Գուցե, եթե նրանք լինեին հավաքականի ճամբարում, ապա կազմն էլ լիներ այլ տեսքով։ Համենայնդեպս, որևէ առումով գոհացուցիչ չէր Օսլո ուղևորությունը։

Panorama.am - Պարոն Մեհրաբյան, երկրպագուների գրառումներին հետևելով՝ նրանք պահանջում են հավաքականի գլխավոր մարզչի, նաև Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ Ֆեդերացիաների նախկին նախագահների ժամանակ, կարծեք, պրակտիկա էր ձևավորվել, որ խոշոր հաշվով պարտություններից կամ վատ խաղ ցուցադրելուց հետո պահանջում էին ՀՖՖ նախագահների հրաժարականը։ Ինչո՞ւ հիմա այդպես զանգվածային բողոքը չկա, միայն բավարարվում են ֆեյսբուքյան գրառումներով։ 

Մենուա Մեհրաբյան - Հիմա զանգվածային բողոք չկա, քանի որ ինչպես ներքաղաքական կյանքում է մեր ժողովուրդը լեթարգիական քնի կամ հիպնոսի մեջ, այնպես էլ ֆուտբոլում։ Շատերին թվաց, թե ֆեդերացիայի նոր ղեկավարությունը հրաշքներ է գործելու։ Այնինչ ես դեռևս 2019 թվականից զգուշացրել եմ, որ ֆուտբոլային հասարակությունը մոլորության մեջ է։ Կա նաև կարևոր հանգամանք, որը կցանկանայի շեշտել։ Դուք հիշատակեցիք Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի կամ հավաքականի նախկին գլխավոր մարզիչների հրաժարականի պահանջների մասին։

Եթե կհիշեք` ժամանակին ֆուտբոլային բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը պահանջում էր Հայաստանի ամենամեծ երկրպագուական շարժումը։ Այսօր ֆեդերացիայի այս ղեկավարության հրաժարականը չեն պահանջում այն պարզ պատճառով, որ նշված երկրպագուական շարժման մի շարք անդամներ աշխատանքի են անցել ֆուտբոլի ֆեդերացիայում։ Իսկ շարքային ֆուտբոլասերը ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության հրաժարականը չի պահանջում, քանի որ կարծում են` հրաժարականի դեպքում ֆեդերացիայի ղեկը կրկին կստանձնի Ռուբեն Հայրապետյանը։ Կարծում եմ` ընկալելի ներկայացրեցի այն իրողությունը, որը, թերևս, շատ-շատերի համար զարմանալի կարող է լինել։

Panorama.am - Ինչպե՞ս կգնահատեք ՀՖՖ այսօրվա գործունեությունը, մասնավորապես Արմեն Մելիքբեկյանի՝ որպես ՀՖՖ նախագահի գործունեությունը։ Ըստ Ձեզ, ի՞նչ խնդիրներ է կարողացել լուծել և ի՞նչ դեռ չի հաջողվել։

Մենուա Մեհրաբյան - Արմեն Մելիքբեկյանի գործունեության մասին ես խոսել եմ դեռևս այն ժամանակ, երբ նա ֆեդերացիայի նախագահ չէր։ 2019 թվականի նոյեմբերից բազմիցս բարձրաձայնել եմ, թե ինչ իրավիճակում է հայտնվելու հայկական ֆուտբոլը, եթե ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվի Մելիքբեկյանը։ Չեմ սխալվել, փաստորեն։ Ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության կատարած աշխատանքը ավելի շատ համարում եմ PR ակցիա, քան իրական աշխատանք։ Չեմ ասի, թե բացարձակ ոչինչ չի արվել։ Սակայն արվածը չափազանց քիչ է, ոչ թիրախային, իմաստազուրկ, ավելի շատ երկրպագուների աչքն ու ականջը շոյելու համար։

Մեծ հաշվով, հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստող որևէ խնդիր ֆեդերացիայի ղեկավարությունը չի լուծել։ Եթե սկսեմ թվարկել մեր խնդիրները, ապա կդառնա հսկայական պատմվածք։ Մինչդեռ կարելի էր շատ կարճ ժամանակում լուծել գոնե առկա խնդիրների 20 տոկոսը։ Նայեք մանկապատանեկան ֆուտբոլին, նայեք մեր ներքին առաջնությանը, նայեք կանանց ֆուտբոլին, նայեք տարբեր տարիքային ազգային հավաքականներին, նայեք մրցավարությանը։ Հայկական ֆուտբոլում որ կողմը կցանկանաք` նայեք, բոլորը խրված են խոր խնդիրների մեջ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության համար փրկօղակ է միայն ազգային հավաքականը։ Հենց այս պատճառով էլ, թքած ունենալով մեր պատանեկան ֆուտբոլի վրա, ամբողջ ռեսուրսը ուղղվել է ազգային հավաքականին։ Ֆեդերացիայի ղեկավարությունը, չգիտեմ ինչ տարօրինակ տրամաբանությամբ, դեսպաններ է նշանակել Եվրոպայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում։ Դեսպանների խնդիրն է` փնտրել և գտնել հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստների։ Այսինքն, թողնելով մերը, մի կողմ դնելով մեր ունեցածի հետ քրտնաջան աշխատելու անհարժեշտությոնը, ֆեդերացիան գնում է կարճ և թվացյալ հեշտ ճանապարհով։ Քաղաքացիություն ենք տալիս սևամորթ ֆուտբոլիստներին, որոնք եթե լինեին իսկապես ուժեղ ֆուտբոլիստներ, ապա հավատացնում եմ, վաղուց խաղալիս կլինեին իրենց ազգային հավաքականների կազմերում։

Ֆեդերացիայի ղեկը ստանձնելուց անմիջապես հետո Արմեն Մելիքբեկյանը լծվեց իսպանական դեսանտ բերելու գործին։ Մելիքբեկյանի կարծիքով, եկած իսպանացիները երկու-երեք տարվա ընթացքում մեզնից սարքելու էին աշխարհի ամենաուժեղ հավաքականներից մեկը։ Նույնիսկ մանկապատանեկան մարզումային ծրագիրն է վստահվել իսպանացիներին։ Մինչդեռ երկար տարիներ է` բարձրաձայնում եմ, որ որևէ երկրի մոդել մեզ անհրաժեշտ չէ, քանզի մենք չունենք այն բնակլիմայական պայմանները, ֆինանսական այն միջոցները, այն ենթակառուցվածքները, ֆուտբոլիստների այն որակները և նմանատիպ մի շարք հանգամանքեր, որոնք ունեն հենց նույն իսպանացիները։ Փոխարենը, մենք կարող էինք մեր մասնագետներով մշակելը մեր հայկական ծրագիրը։

Մի պահ հայացք գցենք դեպի ոչ վաղ անցյալ։ Ո՞վ է ֆուտբոլիստ կերտել Հենրիխ Մխիթարյանից, Էդգար Մանուչարյանից, Կառլեն Մկրտչյանից, Գևորգ Ղազարյանից և մեր մյուս տղաներից։ Կերտել է Արմեն Գյուլբուդաղյանցը։ Հայ մասնագետը։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ հիմա արդեն մեր մասնագետները ոչնչի համար պիտանի չեն, սակայն կարելի է տարեկան 1.5-ական միլիոն եվրո վճարել իսպանացի դեսանտայիններին, բայց ունենալ այն, ինչ ունեինք նաև տարիներ առաջ։ Ակնհայտ է, որ Արմեն Մելիքբեկյանը և ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ձախողել են և անհրաժեշտ է ունենալ համապատասխան համարձակությունը` խոստովանել դա, և թողնել պաշտոնը։ Այլապես, կարծես սովորություն դարձավ նաև ֆուտբոլի ֆեդերացիայում և նրա ենթակաների մոտ` յուրաքանչյուր ամոթալի ելույթից հետ բավարարվել միայն ներողություն խնդրելով։ Այդպես կարելի է ամբողջությամբ քանդել հայկական ֆուտբոլը, փակել հայկական ֆուտբոլը` ընդամենը մեկ ներողությամբ։

Panorama.am - Մանկապատանեկան ֆուտբոլի վիճակն ինչպե՞ս կգնահատեք։

Մենուա Մեհրաբյան - Մեր մանկապատանեկան ֆուտբոլը գտնվում է ողբերգական վատ վիճակում։ Սա փաստ է, որը պարտավոր ենք արձանագրել։ Ի՞նչ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մասին ենք խոսում, եթե մանկապատանեկան առաջնության հանդիպումներ անցկացվում են նաև Օրբիտա մարզադաշտում։ Ապշել կարելի է, թե ինչպե՞ս է ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել այդ մարզադաշտը` որպես խաղային։ Սա նշանակում է` բացարձակ թքած ունենալ մանկապատանեկան ֆուտբոլի վրա։ Եթե Ձեզ կհետաքրքրի Օրբիտա մարզադաշտը, ապա գնացեք, նայեք։ Նույնիսկ ֆուտբոլից հեռու մարդը կզարմանա, որ նման խաղադաշտում անցկացվում են Հայաստանի մանկապատանեկան առաջնության հանդիպումներ։

Մանկապատանեկան ֆուտբոլում այն աստիճանի շատ ու բազմազան են խնդիրները, որ չգիտեմ` որտեղից սկսել, և որտեղ ավարտել։ Հիմնական խնդիրներից մեկն էլ շարունակում է մնալ ֆուտբոլիստների բանակային տարիքը։ Սա ցավոտ հարց է, քանի որ դրանով ավարտվել է և շարունակում է ավարտվել պատանի հազարավոր տաղանդների ֆուտբոլային ուղին։ Անձամբ ես` ցանկություն ունեի պատանի 4-5 ֆուտբոլիստների հանել Հայաստանից, տեղափոխել արտերկրի որևէ ակադեմիա կամ ակումբ։ Սակայն մի դեպքում անչափահաս ֆուտբոլիստի ծնողի ներկայության պարտադիր լինելը, մյուս դեպքում բանակային տարիքի պատճառով Հայաստանից հեռանալու հնարավոր խնդիրները քանդում են ամեն ինչ։ Իսկ սրանք խնդիրներ են, որոնց մասին պետք է գիշեր-ցերեկ մտածի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը, որի համար, սակայն, ամենակարևորն այն է, որ ՈՒԵՖԱ-ից մեծ ծավալի գումարներ գան կանանց ֆուտբոլի համար։ Կարևոր չէ, որ մենք երբեք չենք ունենա կանանց ուժեղ ֆուտբոլ։ Կարևոր է, որ ֆեդերացիայի ղեկավարությունը ունի հավելյալ գումար ստանալու միջոց։

Քանի դեռ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկը չի վստահվել ֆուտբոլով ապրող և հայկական ֆուտբոլի զարգացման համար իրապես սրտացավ որևէ մեկին, շատ շուտով ականատեսն ենք լինելու մեր ֆուտբոլի վերջնական կործանմանը։ 

Panorama.am - Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}