Տիգրան Ավինյանը կլինի Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն. Վահագն Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է իշխող կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են 2023-ին։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր. «Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետի, ավելի ճիշտ՝ քաղաքապետի տեղապահի պաշտոնում նշանակելու գործընթացն ուշանում է։ Չնայած նախապես որոշված էր, որ մինչև մարտի 15-ը տեղի կունենա։ Եվ ծրագրված էր, որ Ավինյանը քաղաքապետարան էր մտնելու 3 նոր փոխքաղաքապետերի հետ միասին կամ անմիջապես հետո, իսկ աշխատակազմում անհամբերությամբ նրան էին սպասում, սակայն փաստ է, որ այս պահի դրությամբ նա դեռ «կադրերի ռեզերվում» է։
Թե ինչու՝ իշխանական շրջանակներում տարբեր վարկածներ են շրջանառվում․ ասում են, որ Ավինյանին չեն ուզում ժամանակից շուտ «փչացնել», և նշանակումը կարվի Երևանի ավագանու ընտրություններից հինգ պակաս, որ մինչև ընտրությունները նրա ռեյտինգը չգահավիժի, և չբարդանա Երևանում հաղթելը։
Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմի առանցքային ֆիգուրներին միշտ իրենից «կախման մեջ» է պահում, չի տալիս մեծ իշխանություն և չի թողնում, որ խումբ-խումբ մտերմանան և պալատական հեղաշրջում պլանավորեն՝ իր գլխից թռնեն ու իր դեմ դուրս գան։ Հատկապես Տիգրան Ավինյանի նկատմամբ վստահությունը մեծ չէ, քանի որ նա վաղուցվանից է դիտարկվում որպես Փաշինյանի հնարավոր իրավահաջորդներից մեկը, և եթե Արևմուտքի ազդեցությունը տարածաշրջանում մեծանա, նրա շանսերն էլ, ըստ այդմ, կմեծանան»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ավինյանին չեն ուզում ժամանակից շուտ «փչացնել». նշանակումը կարվի Երևանի ավագանու ընտրություններից հինգ պակաս
- Մանե Թանդիլյան. Ի դեպ, մի քանի օր առաջ Հայբիզնեսբանկի խորհրդի անդամ է նշանակվել Տիգրան Ավինյանը
- Հակոբ Ճաղարյան. Ryanair-ի մասին Տ. Ավինյանից ու թիմակիցներից որևէ մեկն ասելիք չունի՞
- «Հրապարակ». Քաղաքի փաստացի կառավարումը կանցնի Ավինյանին
- «Հրապարակ». Տիգրան Ավինյանին են վերապահել՝ ընտրելու բոլոր փոխքաղաքապետերին
- «Հրապարակ». Տիգրան Ավինյանը կնշանակվի փոխքաղաքապետ, և տեղում քաղաքի ղեկն իր ձեռքը կվերցնի
- «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը լինելու է կառավարության ներկայացուցիչը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
- «Փաստ». Իշխանությունը բոյկոտ է հրահրել Երևանի քաղաքապետի դեմ. Այդ պաշտոնում իշխանական շրջանակները տեսնում են Տիգրան Ավինյանին
- Տիգրան Ավինյանը ԶՊՄԿ-ի տնօրե՞ն, թե՝ տնօրենների խորհրդի անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան