Արսեն Բաբայան. Այդպես էլ չիմացանք, թե Փիլոյանն ինչ սխրանքի համար հերոս հռչակվեց
Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Երեկ մամուլում լուր տարածվեց, որ ձերբակալվել է Արտակարգ իրավիճակների նախարարը: Այս առնչությամբ մի դիտարկում ունեմ. մենք այդպես էլ չիմացանք, թե նա ինչ սխրանքի համար հերոս հռչակվեց և ինչ հանցանքի համար ձերբակալվեց:
Պետությունն իրավունք չունի հերոս հռչակելը հասարակ գործընթացի վերածել: Առավել մեծ կաշկանդվածություն պիտի ունենա արդեն հռչակված հերոսին ձերբակալելուց:
Երբ իշխանությունն իրար հաջորդող երկու այսպիսի անթույլատրելի գործողություններ է կատարում օբյեկտիվ կասկածներ են առաջանում ինչպես հերոսացման, այնպես էլ ձերբակալման պրոցեսների նկատմամբ»։