Զելենսկու Ղրիմի բնակարանը կպետականացվի
Ղրիմում ազգայնացման ենթակա ուկրաինացի օլիգարխների և քաղաքական գործիչների ունեցվածքի ցանկում կներառվի Վլադիմիր Զելենսկու բնակարանը Յալթայի մերձակայքում գտնվող Լիվադիա գյուղում: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է տարածաշրջանի կառավարության աղբյուրը։
Ավելի վաղ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել էր ուկրաինացի օլիգարխների, քաղաքական գործիչների և պաշտոնյաների ունեցվածքի ազգայնացման մասին, ովքեր աջակցում էին Կիևի ռեժիմին և նացիզմին։ Ցուցակը պատրաստ կլինի այս շաբաթ, որից հետո Ղրիմի խորհրդարանը պետք է համապատասխան որոշում կայացնի։
«Ազգայնացման ենթակա գույքի ցանկում կներառվեն նաև Զելենսկու բնակարանները Լիվադիայում»,-ասել է աղբյուրը։
Զելենսկին մարտին օրենք է ստորագրել Ուկրաինայում Ռուսաստանի և նրա բնակիչների սեփականության օբյեկտների «հարկադիր բռնագրավման» մասին։ Բացի այդ, նա սպառնացել է ամեն ինչ անել «ռուս քարոզիչների» ունեցվածքը բռնագրավելու համար՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ում մասին է խոսքը։
Հարակից հրապարակումներ`
- Մեդինսկի. Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի պահանջներին
- Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից ընդհանուր առմամբ 34 սովորողներ ընդգրկվել են ՀՀ դպրոցներ
- Ռուսաստանի ԶՈւ-ն բելառուսական սահմանի մոտ ուկրաինական Սու-24 է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան