Փիլոյանի՝ Արցախ այցի մասին Ալիևը նոր է իմացել, հակառակ դեպքում ջեռուցման կաթսան կամ մի հատ սրճեփ նրա տնից շուտ կհայտնաբերվեր. Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.
«Անդրանիկ Փիլոյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում միակ պաշտոնյան էր, ով նախարար նշանակվելուց հետո այցելել է Արցախ ու դեռ շարունակում էր պաշտոնավարել։ Մինչ այդ Արցախ աշխատանքային այցերից հետո պաշտոններից հեռացվել էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։
Պետք է ենթադրել, որ Անդրանիկ Փիլոյանի 2021 թվականի փետրվարի 20-ի Արցախ կատարած այցի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր է իմացել, հակառակ դեպքում ջեռուցման կաթսան կամ մի հատ սրճեփ Փիլոյանի տնից շուտ կհայտնաբերվեր։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դեռևս ոչ մի անգամ Արցախ չայցելած Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի ապրիլի 6-ին բաց ճակատով կնստի 19 անգամ Արցախում եղած Իլհամ Ալիևի դիմաց` զեկուցելու համար բոլոր հանձնարարականների կատարման ընթացքի մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել. Միջնորդել են նրան կալանավորել
- Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է