Կառավարությունն այսօր հերթական 3.1 մլրդ դրամը կահատկացնի ՏԿԵՆ-ին՝ճանապարհների և կամրջի վերանորոգման համար
Գործադիրն այսօրվա նիստում ՀՀ Կառավարության ներքո հաստատված միջոցներից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացնի 3,114,231,008 ՀՀ դրամ, որից շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 2,991,548,624 ՀՀ դրամ, տեխնիկական և հեղինակային հսկողության համար՝ 122,682,384 ՀՀ դրամ։
«Նախագծի ընդունման նպատակն է՝ 2022 թվականին հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 1 ճանապարհահատվածի և թվով 2 տրանսպորտային օբյեկտի շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար նախատեսել ֆինանսական միջոցներ։
Նախագծով առաջարկվում է 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար 2,8 մլրդ դրամը և 21002 «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման համար 0.3 մլրդ դրամը ՀՀ Կառավարության ներքո հաստատված միջոցներից հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և 21002 «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ:
Գումարն ուղղվելու է Մ-6 -Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ27+500 հատվածի (Թումանյան համայնիքի Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ և Աթան բնակավայրեր) հիմնանորոգման, Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ14+796 հատվածում և Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 104+300 հատվածում (Տավուշի մարզի Թեղուտ) գտնվող կամուրջի վերանորոգման աշխատանքների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերմանը: