Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել. Ռոմանոս Պետրոսյան
«Տվյալ գործարարին ես տեսել եմ ընդամենը մեկ անգամ երբ «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող 8 հանրային լողափերից 3-ի մասով պարկը մրացույթ էր հայտարարել դեռևս 2021 թ.-ին, և մրցույթի արդյունքում երկու ընկերություն էր շահել հանրային լողափերի կառավարման կահավորման տենդերները, բայց անհրաժեշտ պայմանագրային պարտավորությունների չկատարաման հիմքով ամիսներ անց այդ երկու պայմանագրերը խզվեցին»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ մեկնաբանելով գործարար Նարեկ Նալբանդյանի հետ իր կապերի և Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքին վերաբերող հարցին:
Նա հայտնեց, որ հետագայում այդ 3 հանրային լողափերի կառավարումը 3 տարով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում հանձնվել է «Պրոյեկտ ինվեստ» ընկերությանը, որն իրեն միջոցներով էլ կահավորել է այդ հանրային լողափերը և ինքը աշխատանքներրը ստուգելու շրջայցի ժամանակ է հանդիպել գործարարին:
Անդրադառնալով երկրորդ հարցին Պետրոսյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել, այդ մասով և՛ Գլխավոր դատախազությունն է մեկնաբանություն տարածել, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեն»։
Նրա խոսքով՝ շատ դեպքերում, օրենքի գերակայությամբ պայմանավորված, իրավիճակները հանրությունը համադրում է բարոյական գնահատականների համատքեստում և այդտեղից է գալիս տարընկալումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան