Վրաստանի պետական արտաքին պարտքն աճել է
Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է արտաքին պարտքի թարմացված վիճակագրությունը, որի համաձայն՝ Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը՝ ներառյալ պետական և մասնավոր պարտքը, կազմում է 21,8 մլրդ դոլար, ինչը 2021 թվականի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 117 տոկոսն է։
«Ալիք մեդիայի» փոխանցմամբ, ըստ տվյալների՝ 2021 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքն աճել է 775,7 մլն դոլարով։ Դրանից գործառնական փոփոխությամբ պայմանավորված պարտքն ավելացել է 901,3 մլն դոլարով, մինչդեռ փոխարժեքի և գների փոփոխությունների պատճառով պարտքը կրճատվել է համապատասխանաբար 167,7 և 32,3 մլն դոլարով։
Վրաստանի պետական արտաքին պարտքը կազմել է 10,7 մլրդ դոլար (33,0 մլրդ լարի), որը կազմում է ՀՆԱ-ի 57,0 տոկոսը։ Բանկային հատվածի արտաքին պարտքը կազմել է 4,6 մլրդ դոլար (14,2 մլրդ լարի, ՀՆԱ-ի 24,5 տոկոսը)։ Այլ ոլորտների արտաքին պարտքը կազմել է 4.9 մլրդ դոլար (15.1 մլրդ լարի, ՀՆԱ-ի 26.0 տոկոսը)։ Ձեռնարկությունների միջև պարտքը 3.5 մլրդ դոլար (10.8 մլրդ լարի, ՀՆԱ-ի 18.6 տոկոսը)։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները