Քրիս Ռոքն առաջին անգամ խոսել է «Օսկար»-ի ժամանակ դերասան Ուիլ Սմիթի հետ միջադեպի մասին
Ամերիկացի կատակերգու Քրիս Ռոքն առաջին անգամ հրապարակավ խոսել է մարտի 28-ին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ դերասան Ուիլ Սմիթի հետ կապված միջադեպի մասին։
«Թքել եմ տեղի ունեցեածի վրա», - kulturomania.ru-ի հաղորդմամբ, ասել է Ռոքն իր ելույթներից մեկում:
Նա նշել է, որ մի օր կատակերգական մենախոսությամբ հանդես կգա կատարվածի մասին։
Հիշեցնենք, որ դ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ հաղորդավար Քրիս Ռոքը կատակել էր դերասան Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի մասին: Ավելի վաղ Պինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել էր սափրված գլխով։ Այս խոսքերից հետո Ուիլ Սմիթը բարձրացել էր բեմ ու հարվածել գործընկերոջ դեմքին։
Սմիթը ներողություն է խնդրել իր արարքի համար։ Սակայն Ամերիկյան կինոակադեմիան կարգապահական վարույթ է սկսել դերասանի նկատմամբ։ Հանձնաժողովի նիստը նշանակված է ապրիլի 16-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ուիլ Սմիթը հրապարակայնորեն ներողություն է խնդրել «Օսկար»-ի հաղորդավարից
- «Օսկար 2022». Տարվա լավագույն ֆիլմը, դերասանն ու դերասանուհին
- Դերասան Ուիլ Սմիթը հարվածել է «Օսկար»-ի հաղորդավարին