Ռուբլին արժևորվում է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր
Մարտի 31-ին, Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.86 դրամով և կազմել 485.91 դրամ:
Ըստ ԿԲ-ի՝ այսօր բացի դոլարի նվազել է նաև եվրոյի և բրիտանական ֆունտի փոխարժեքը։
Մասնավորապես. եվրոյի փոխարժեքը նվազել է 3.53 դրամով և կազմել 539.21 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 3.22 դրամով և կազմել 637.61 դրամ:
Նշենք, որ ԿԲ-ի տվյալներով, ռուսական ռուբլու փոխարժեքն այսօր արժևորվել է 0.15 դրամով և կազմում է 5.98 դրամ։
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղների գներին, ապա այսօր ոսկու գինն աճել է 258.38 դրամով և կազմել 30 211.32 դրամ, արծաթինը՝ 0.32 դրամով և կազմել 386.73 դրամ: