Ռուսերենը պաշտոնական լեզու է դարձել ՖԻՖԱ-ում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ռուսերենը հաստատել է որպես պաշտոնական լեզու:
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացրել կազմակերպության համագումարը, որը տեղի է ունենում Քաթարի մայրաքաղաք Դոհայում:
Որոշմանը «կողմ» է քվեարկել 187 անդամ, «դեմ»՝ 4-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՖԻՖԱ-ի ղեկավարությունն առաջարկել է արաբերենը, պորտուգալերենը և ռուսերենը ավելացնել պաշտոնական լեզուների ցանկում՝ խթանելու «աշխարհի անդամ ասոցիացիաներում խոսվող լեզուների նկատմամբ ավելի ներկայացուցչական մոտեցում»:
Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ այժմ պաշտոնական են համարվում անգլերենը, իսպաներենը, ֆրանսերենը և գերմաներենը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան