Հասարակություն 16:35 01/04/2022 Հայաստան

Ապրելու իմաստ. լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Վահե Աբրոյանի եղբայրը՝ Վահանը

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղը 44-օրյա պատերազմի ընթացքում 4 զոհ է տվել։ Զոհերի թվում է եղել նաև Վահե Աբրոյանը։ Զորակոչվել է հայոց բանակ 2020 թվականին, ծառայել է Արցախի Հանրապետության Ֆիզուլիի զորամասում։ Սեպտեմբերի 27-ից մասնակցել է ռազմական գործողություններին, Ֆիզուլիից մարտերով հասել է մինչև Կարմիր շուկա։ Հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայի համար մղվող մարտերում զոհվել է դեռ 19 տարին չբոլորած Վահե Աբրոյանը։ Ցուցաբերած խիզախության և քաջության համար Վահեն հետմահու պարգևատրվել է արիության մեդալով։

Վահեն Աբրոյանների ընտանիքում միակ տղա զավակն էր։ 2022 թվականի մարտի 30-ին նրանց ընտանիքում ծնվեց ևս մեկ տղա՝ Վահանը։ Թեև որդու մահից հետո Աբրոյանները չէին պլանավորել երեխա ունենալ, սակայն, նրանց խոսքով, հրաշք կատարվեց։

Վահեի հայրը՝ Կարեն Աբրոյանը, լրագրողների հետ զրույցում պատմում է, որ պատերազմ սկսվելու լուրը ստանալուց հետո՝ սեպտեմբերի 29-ին, կամավոր գնացել է Արցախ, որպեսզի հասնի տղային։ Չի կարողացել գնալ որդու մոտ, գնացել է Օմար։  Պայքարել, վիրավորվել, սակայն որդին այդ մասին չի իմացել։

«Վահես վարորդ էր։ Պատերազմի ընթացքում մի անգամ զանգել ու ասել է, որ շրջափակման մեջ են, մատաղ արեք։ Մայրը մատաղ է արել ու փրկվել են։ Ասել է՝ հայրս երկու պատերազմի է մասնակցել, գիտեմ, որ չպետք է կանգնել ականանետի տակ ու բոլորին փրկել է այդպես։ Հոկտեմբերի 28-ին զանգել են ու ասել, որ երեխան էլ չկա։ Գորիս եմ գնացել ու գտել եմ տղայիս։ ԱԹՍ-ի հարվածից է զոհվել։ Կռվեց մինչև վերջ։ Ես էլ գնացի ու պայքարեցի, բայց չհասա որդուս…

Բայց հրաշք կատարվեց։

Իհարկե, սպին կմնա, բայց այս փոքրիկը կփոխի մեր կյանքը, ապրելու իմաստ կտա։ Ամեն ինչից հույսս կտրել էի։ Աստծո կամքով այս հրաշքը կատարվեց։  Անունը Վահան ենք դրել, քանի որ Վահես եկավ երազիս ու ասաց, որ Վահան դնենք՝ «զաչիտա»։ Նման է եղբորը։ Վահես մարմնով չկա, հոգին լրիվ այս երեխայի մեջ է»,- ասում է Կարեն Աբրոյանը։

Նա համոզված է, որ Վահանը շարունակելու է եղբոր կիսատ թողած գործը, իրենց թիկունքին վահան է լինելու։

Մայրը՝ Երանուհի Բաղդասարյանը, պատմում է, որ պլանավորած չի եղել հղիությունը, սակայն երբ իմացել են, որ կրկին որդի են ունենալու, կյանքը նոր իմաստ է ստացել։ Իսկ արդեն որդու ծնվելուց հետո չի կարող բացատրել, թե ինչ զգացողություն ունի։

«Վահեիս է նման։ Աչքերը որ բացում է, նույն խոժոռ հայացքն է։ Քաշն ու հասակը՝ 3 կգ 400 գրամ, 50 սմ, նույն Վահեիս նման։ Վահեն մի քիչ թուխ էր, Վահանս ավելի սպիտակամորթ է։ Որ գրկում եմ, գիտեմ Վահես է, բայց, իհարկե, Վահեին չի փոխարինի»,- ասում է տիկին Երանուհին։

Վահանի 18 և 12 տարեկան քույրերն անհամբեր սպասում են նրա հետ առաջին հանդիպմանը։ Իսկ նորաթուխ ծնողները բոլորին խորհուրդ են տալիս շատ բալիկներ ունենալ։

«Զինվոր է ծնվել։ Մեր ծուխը շարունակվեց»,- անընդհատ կրկնում է Կարեն Աբրոյանը, ով ամեն օր երազում տեսնում է անմահացած որդուն՝ Վահեին, ով ուժ է տալիս իրեն շարունակել ապրել իր քույրերի ու նորածին եղբոր համար։

Տիկին Երանուհին էլ ասում է, որ որդին թեև իր հետ չէ, բայց ամեն քայլափոխի զգում է նրա ներկայությունը, իր հետ քայլում է, դժվարություններ հանդիպելիս օգնում է իրեն, կարծես ուժ տալիս։

«Վահես իր բնավորությամբ շատ համեստ էր։ Միշտ ասում էր՝ ինձ հետ թող իմ մարդ տեսակի համար ընկերություն անեն, ոչ թե գրպանիս պարունակություն»,- ասում է նա։

39 տարեկան Երանուհին հղիության վեջին շրջանում խնդիրներ է ունեցել, Մարտունու ծննդատնից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատուն: Ավագ մանկաբարձ, գինեկոլոգ Արամ Ղուկասյանը  լրագրողների հետ զրույցում ասում է, որ հոսպիտալացրել են բարձր ռիսկի հղիների բաժանմունքում, համապատասխան բուժում է ստացել, անցել է որոշակի հետազոտություններ և հնարավոր է եղել հասնել հասուն ժամկետի և կինը ծննդաբերել է բնական ճանապարհով։ Ծննդկանի, նորածնի վիճակը բավարար է։

«Շատ հավասարակշռված են ծնողները։ Ինքս հիացած եմ իրենց պահվածքով։ Այն, ինչի միջով իրենք են անցել, ինչեր են տեսել, ես ուղղակի հիացած եմ այս մարդկանցով»,- նշում է բժիշկ Ղուկասյանը։

Նա ասում է, որ 44-օրյա պատերազմից հետո ավելի հաճախակի են դարձել դեպքերը, երբ 40-43 տարեկան կանայք նորից մայրանում են, հատկապես նրանք, ովքեր կորցրել են իրենց միակ տղա զավակին։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}