Որքանո՞վ եք ադեկվատ համարում ձեր պահվածքը. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ պատգամավորներին
ԱԺ-ն այսօր՝ ապրիլի 1-ին, գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունումը:
Օրենքի համահեղինակ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ ՏԻՄ կառավարման բնականոն ընթացքը խաթարվել է և օրենքի նախագծի հրատապությունը դրանով է պայմանավորված, որպեսզի այն համայնքներում, որտեղ նման խնդիր է ստեղծվել, կառավարումը բնականոն շարունակվի:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ո՞ր համայնքներին է վերաբրում օրենքի նախագիծը:
«Կոնկրետ այն խնդիրը, որը ստեղծվել է, կարող է ստեղծվել ապագայում ցանկացած համայնքում, իսկ այս պահին նման խնդիր կա Վանաձոր համայնքում»,-պատասխանեց Հովակիմյանը:
Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավոր չէր մարդու իրավունքների, մասնավորապես՝ համայնքապետի կալանավորման հարցը լուծել և ոչ թե օրենքով:
«Կամ դուք լուջ չեք ընդունում ձեր քաղաքական ղեկավարի հայտարարությունները, խոսքերը կամ էլ այն չեք կարդացել: Փաստորեն՝ երբ Հայաստանը գտնվում է պատերազմից հինգ պակաս, ամեն դեպքում երեկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դրա մասին էր, մենք այստեղ պետք է քննարկե՞նք մի հարց, որն առնչվում է այն համայնքին, կամ համայքներին, որտեղ ձեզ չի հաջողվել վերցնել իշխանությո՞ւնը… Հարցս հետևայալ է՝ որքանով եք ադեկվատ համարում ձեր պահվածքը»,-Հովակիմյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը
Օրենքի համահեղինակը պատասխանեց. «Առավել ադեկվատ է մեր պահվածքը, բայց որքանո՞վ է ադեկվատ ձեր հարցը քննարկվող խնդրին»:
Ագնեսա Խամոյանը խորհուրդ տվեց դիտել Փաշինայնի ելույթը, որում ասվում է, որ պատերազմը հնարավոր է, իսկ ՔՊ-ն բերել է ՏԻՄ-ին վերաբերյալ հարցը:
Վահագն Հովակիմյանը, պատասխանելով ՔՊ մեկ այլ պատգամավորի հարցին, բացատրեց, որ Վանաձորի ավագանում առաջին նսիտը՝ համայնքի ղեկավարի ընտրելու հարցով, դատարանի որոշմամբ արգելվել է և ՏԻՄ-ն անգործության է մատնվել:
Նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զենֆիրա Միրզոևան ուղերձ հղեց Ասօրիների Նոր տարվա առթիվ, որը նշվում է ապրիլի 1-ին և խաղաղություն ու բարօրություն մաղթեց բոլորին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան