ԱՆ-ն մշակում է մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարությունը
Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի և Արդարադատության նախարարության կազմակերպմամբ մարտի 31-ից ապրիլի 1-ը Ծաղկաձորում անցկացվում է «Փորձագիտական աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարական ծրագրին» համաժողովը, տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։
Երկօրյա համաժողովի նպատակն է ամփոփել մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունունից բխող գործողությունների 2020-2022 թթ․ ծրագիրը և սահմանել նոր ծրագրի ուղենիշները։
Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը բացման խոսքում կարևորեց ծրագրի շրջանակներում միջազգային բոլոր գործընկերների հետ սերտ ու ամենօրյա համագործակցությունը:
Առաջին օրվա քննարկումները Մարդու Իրավունքների պաշտպանի գործողությունների ներկայիս ծրագրի իրականացման վերաբերյալ էին։ Համաժողովի մասնակիցները ելույթներ ունեցան քաղաքացիական և քաղաքական իրավունքների խթանման և պաշտպանության, արդարադատության ոլորտի կարողությունների զարգացման, երեխայի իրավունքների խթանման և պաշտպանության մասին:
Համաժողովին մասնակցում էր նաև Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, ով իր բացման խոսքում նշեց. «Որևէ ծրագիր գծելիս առաջին հարթին մեզ հարց ենք տալիս՝ ի՞նչ է այն տալու հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպե՞ս են նրանք տեղաշարժվում բնակավայրերում, հասնում շենքերի մոտ, արդյո՞ք ամեն ինչ հարմար է: Պատասխանն է՝ ոչ, մեծ աշխատանք ունենք օրինակ անվասայլակներից օգտվող ու այլ սահմանափակումներ ունեցող անձանց կյանքը հարմարավետ դարձնելու համար»:
Նախատեսված է, որ համաժողովի ավարտին նախանշված կլինեն հստակ գործողությունների կետեր ՄԻՊ նոր ռազմավարության ծրագրի մշակման գործընթացի հաջորդ փուլերի համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին