Արտակ Զաքարյան. Ապրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքը պետք է ստանա համազգային բնույթ
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«1988թ-ից սկսած՝ Հայաստանում հանրահավաքներ, ցույցեր, միտինգներ, նստացույցեր, պիկետներ ու տարատեսակ ակցիաներ շատ են եղել: Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է մեծ ու փոքր նպատակներ՝ համազգային օրակարգերից մինչև նեղ խմբային շահեր: Սակայն այդ ժամանակներում Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն այսքան վտանգավոր ու տագնապալի վիճակում չեն եղել:
Ապրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքը պետք է ստանա համազգային բնույթ և վերաբերվի բոլոր քաղաքացիներին: Արցախի ու Հայաստանի շուրջ ահագնացած պրոբլեմներից շատ է խոսվել:
Հրապարակային քննարկվել են բոլոր սպառնալիքներն ու նոր մարտահրավերները: Հայաստանի կապիտուլյացված իշխանությունները բազմաթիվ անգամներ ցույց են տվել, որ չե՛ն կարողանում, կամ էլ չե՛ն ցանկանում պաշտպանել Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերը:
Արդյունքում՝ մենք հայրենի տարածքներ ենք կորցրել, մեզանից բազում մարդկային կյանքեր են խլել, մեր ինքնիշխանությունն են քայքայել, մեր անվտանգությունն ու ապագան են խարխլել: Հիմա էլ համազգային նվաստացման ու վերջնականապես թշնամուն հանձնվելու հաջորդ փուլն է սկսվել:
Ապրիլի 5-ին ոտքի կանգնելը պետք է լինի համախմբվելու, միմյանց թև ու թիկունք լինելու, Արցախի մեր հայրենակիցներին քաջալերելու, աշխարհին մեր պահանջները ներկայացնելու, իրավիճակից ելքեր գտնելու գործընթացի սկիզբ:
Անտարբերությունը՝ նոր կորուստներ է բերելու: Իրավիճակը ճիշտ չհասկանալն ու դրա դեմ քայլեր չանելը՝ նոր սպառնալիքներ է ծնելու:
Հուսով եմ, որ ապրիլի 5-ին մեր ժողովուրդն ինքն իրեն չի դավաճանի… Գոնե հիմա՛»։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Լռել չէր կարելի
- Քաղաքացիներին կոչ եմ անում ապրիլի 5-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում միասին քննարկենք, թե ինչպես պահենք Արցախը. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան