Բելգորոդի նավթի պահեստում բռնկված հրդեհի պատճառը Ուկրաինայի զինված ուժերի ավիահարվածներն են
Բելգորոդի նավթի պահեստում հրդեհը բռնկվել է Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների ավիահարվածի հետևանքով, որոնք Ռուսաստանի տարածք են մտել ցածր բարձրության վրա։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
«Մենք ունենք բոլոր ռեսուրսները հրդեհը մարելու համար։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը փորձում է հնարավորինս արագ տեղայնացնել հրդեհը։ Բնակչությանը ոչինչ չի սպառնում»,-գրել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեպքի վայր են մեկնել շտապօգնության աշխատակիցները։ Հայտնի է դարձել նաեւ, որ հրդեհից տուժել է երկու բանվոր։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան և Կիևը Հռոմին խնդրել են դառնալ Ուկրաինայի խաղաղության երաշխավորը
- Մեդինսկի. Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի պահանջներին
- Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից ընդհանուր առմամբ 34 սովորողներ ընդգրկվել են ՀՀ դպրոցներ
- Ռուսաստանի ԶՈւ-ն բելառուսական սահմանի մոտ ուկրաինական Սու-24 է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան