Կարեն Վրթանեսյան. Հայաստանն այս պահին չունի իրական վարչապետ
Ռազմական փորձագետ, տեղեկատվական անվտագության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Այս հարցը շատ եք լսել. «Իսկ ո՞վ է լինելու Փաշինյանի փոխարեն»։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե ճիշտ հարց է։ Բայց մի շատ կարևոր նրբություն կա, որը հարցի այսպիսի ձևակերպմամբ չի զգացվում։ Փորձեք լրացնել հարցը և խնդիրը միանգամից պարզ կդառնա.
• «Իսկ ո՞վ է լինելու Փաշինյանի փոխարեն ՀՀ վարչապետի պաշտոնում»։
թե՞.
• «Իսկ ո՞վ է լինելու Փաշինյանի փոխարեն օկուպացիոն վարչակարգի ղեկավարի պաշտոնում»։
Ըստ էության Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ չէ։ Նա ՀՀ վարչապետի կաբինետում նստած, ՀՀ վարչապետի աշխատավարձ ստացող, ՀՀ վարչապետի կոշիկներով... հակահայաստանյան օկուպացիոն վարչակարգի ղեկավար է։ Իլհամ Ալիևի և Էրդողանի փաստաբանն է ու կամակատարը։
Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս պահին չունի իրական վարչապետ՝ պաշտոնյա, որը կատարի հայկական պետության ղեկավարի պարտականությունները։
Հին ժամանակների իներցիայով մենք շարունակում ենք հավատալ կաբինետների դռներին գրածին, բայց այդ կաբինետներում վաղուց արդեն ՀՀ պաշտոնյաներ չեն, այլ թշնամական օկուպացիոն վարչակարգի ծառայողներ են»։
Հարակից հրապարակումներ`
- Ազգային համակարգող մարմնի անհապաղ ստեղծումը՝ հրամայական
- Կարեն Վրթանեսյան. Ես դիտարկում եմ Հայաստանի իշխանություններին որպես օկուպացիոն վարչակարգ
- Կարեն Վրթանեսյան. Մենք տեղում դոփելու այլևս ժամանակ չունենք
- Կարեն Վրթանեսյան. Երբեմն ամենալավ կրիպտոարժույթները լոբին է, բրինձը, շաքարավազը, տուշոնկան
- Կարեն Վրթանեսյան. Առանց այս քայլերի նույնիսկ եթե Նիկոլը հեռացվի, ապա նիկոլավիրուսը մնալու է
- Եթե ՌԴ-ի ռեսուրսները կենտրոնանան Ուկրաինայի վրա, ես իրական վտանգներ եմ տեսնում Հայաստանի համար.Կարեն Վրթանեսյան
- Կարեն Վրթանեսյան. Չստեղծվեցին սուվերեն քաղհասարակություն, մեդիա, կրթական համակարգ
- Կարեն Վրթանեսյան. Ցինիկ ու անբարոյական քաղաքական հաշվարկ, բայց դա արդեն ոչ ոքի չպիտի զարմացնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան