Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը. հանրահավաք ապրիլի 5-ին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․
«Սիրելի’ հայրենակիցներ,
Ծանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։
Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։
Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։
Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։
Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը։
Ժողովրդի գլխին կախված նոր սպառնալիքները մտնելու են յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ընտանիք։
Այս ընթացքը պետք է կասեցնել։
Արցախի կողքին կանգնելով՝ պարտավոր ենք փրկել մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, մեր ապագան։
Մեզ բերել են մի սահմանի, որից այն կողմ ազգային անդառնալի նվաստացումն է և ինքնիշխանության կորուստը։
Հարգելի’ հայրենակիցներ,
Ապրիլի 5-ին, ժամը 18.30-ին բոլորս միասին, անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից հավաքվենք «Ազատության» հրապարակում։
Դիմում ենք բոլորին, կուսակցություններին և անհատներին, մտավորականությանը և հասարակական կազմակերպություններին, հայաստանցիներին, արցախահայությանը և Սփուռքին:
Կանգնենք կողք-կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։
Ապացուցենք, որ հայ մարդը կամք ու վճռականություն ունի։
Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մեզ և մեր երեխաներին։
Ապրիլի 5, 18.30, «Ազատության» հրապարակ»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան. Ապրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքը պետք է ստանա համազգային բնույթ
- Քաղաքացիներին կոչ եմ անում ապրիլի 5-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում միասին քննարկենք, թե ինչպես պահենք Արցախը. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին