Հայաստանի ղեկավարությունը նույն նպատակներն է հետապնդում, ինչ Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները. Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է ուկրաինական պատերազմի ֆոնին ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությանը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին:
«Ոչ թե երրորդ աշխարհամարտն է սկսվում, այլ Նոր Յալթա, երբ երկրներն, անտեսելով միջազգային իրավունքը, փորձում են յուրաքանչյուն իր ուժերի չափով աշխարհագրական քարտեզը գծի այնպես, ինչպես ցանկանում են: Այստեղ բոլոր մեծ և փոքր երկրները ներգրավված են:
Այն, ինչ կատարվում է հիմա, հարցն է, թե ով ինչպես է իրեն պահում: Վաղը, երբ նոր Յալթան լինի և աշխարհի մեծերը նոր աշխարհաքաղաքական քարտեզը գծեն, հիշելու են, թե ով իրեն ինչպես է պահել:
Ցավոք սրտի, այս առումով Հայաստանն իրեն վատ է պահում, որովհետև որպես դաշնակից իրեն շատ ավելի նեյտրալ է պահում և հակառակ կողմն էլ կարող է տեսնել, որ Ռուսաստանի դաշնակցի արտաքին քաղաքականությունը շլանգի քաղաքականությունն է, իսկ եթե այդպես է իր դաշնակցի հետ պահում, ապա ապագայում էլ նույն ձևով իր դաշտում հանդես կգա:
Հայաստանի ղեկավարության պահվածքը, կարելի է ասել, դեռ բաց չեն ասում, բայց արդեն զգացվում է, որ կարծես թե նույն նպատակներն են հետապնդում, ինչ Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները, ինչպես նաև՝ Արևմուտքի անգլոսաքսոնական բաղադրիչը, այն է՝ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ և դրա նպատակն Արցախից ռուս խաղաղապահներին դուրս բերել»,- հայտարարեց մեդիափորձագետը:
Նկատելով, որ տեղեկատվության ոլորտում իշխանական և նրան կից մեդիաները միահամուռ ջանքերով մաքսիմալ տրամադրություններ են ստեղծում, որոնք ուղղված են ռուս խաղաղապահների գործունեության դեմ՝ Տիգրան Քոչարյանն ասաց. «Ցավալի է, բայց կարծես թե նման վարքը զուգորդվում է այն տեղեկատվական գրոհների հետ, որոնք իրականացնում են ադրբեջանցիները խաղաղապահների հարմանատարի՝ գեներալ Վոլկովի և, ընդհանրապես, խաղաղապահների դեմ: Նաև արցախցիների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը լվացրել է ձեռքերը Արցախի անվտանգությունից և նրան թողել ռուսական կողմի քմահաճույքին:
Փաշինյանական մեդիաները հայտարարություներ են ուղղում խաղաղապահների հեղինակության դեմ, օրինակ՝ ԱԳՆ-ն հայտարարում է, որ պետք է կանչեն խաղաղապահներին և նրանք պետք է բացատրեն, թե 1.5 տարի ի՞նչ են արել հայկական կողմի համար:
Անհասկանալի մեսիջներ են գնում Փաշինյանին կից ֆեյսբուքյան էջերից և փորձագետներից, որ խաղաղապահները չեն ապահովում Արցախի ժողովրդի անվտանգությունը, ավելին՝ խաղաղապահներն ադրբեջանցիենրի հետ միասին հայաթափում են Արցախը, գյուղեր են նվիրում նրանց: Նույնիսկ այն դեպքում, երբ ՌԴ ՊՆ հայտարարություն է տարածում և մեղադրում Ադրբեջանին Խրամորթում և Քարագլխում պայմանավորվածությունները խախտելու մեջ, դրանից հետո էլ հայկական կողմը չի դադարում խոսել:
Կապված երկրորդ ճակատի հետ, կարող եմ ասել, որ շատ անհասկանալի վարքագիծ են ցուցաբերում մեր իշխանությունները, երբ Հայաստանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կազմակերպում է հակառուսական ցույց, և հաջորդ օրը նրան չեն կանչում ԱԳՆ, որտեղ նրան պետք է բացատրեին, թե ինչպես բոլոր երկրներում է ընդունված՝ օտարերկրյա դիվանագետն իրավունք չունի կազմակերպել և մասնակցել քաղաքական ակցիաներ այն երկում, որտեղ ինքը հավատարմագրված է: Ավելին՝ այդ հակառուսական ակցիայի մյուս կազմակերպիչը՝ Եվրոպական կուսակցության նախագահը մի խումբ այլ ռուսատյաց քաղաքական գործիչների հետ հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ: Դրանով ի՞նչ մեսիջ է նա ուզում փոխանցել իր ռազմավարական դաշնակցին, ինձ համար անհասկանալի է:
Սա Հայաստանի իշխանությունների ոչ պատշաճ վարքագիծն է Արցախի անվտանգությունը ապահովող և Հայաստանի անվտանգությունը երաշխավորող ռազմավարական դաշնակցի նկատմամբ: Եթե սրանով փորձ է ավում ինչ-որ միավորներ վաստակել Արևմուտքի աչքերում, ապա նույն Արևմուտքը շատ լավ տեսնում է, թե ինչ արժի տվյալ երկրի հավատարմությունը, եթե նա իրան այսպես է պահում: Այս ամենին գումարած, Մակրոնի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարություն տարածեց, որ Հայաստանը մտել է Ժողովրդավարական երկրների լիգա, բայց եթե տեսնեք, թե ովքեր են այդ լիագայում, դրանք բոլոր այն երկրներն են, որոնք հիմա սատարում են ՌԴ-ի հետ պատերազմող Ուկրաինային:
Ռուսաստանի ռազմավարական դաշնակից երկրի վարչապետը բացահայտ կերպով ասում է, որ մենք մյուս թևում ենք, որը պատերազմում է Ռուսաստանի հետ: ՀՀ իշխանությունը շարունակում է լինել անվստահելի գործընկեր՝ առաջին հերթին իր դաշնակիցների համար և ապագայում էլ այլ երկրների համար, որոնք փորձելու են Հայաստանին օգտագործել Ռուսաստանի դեմ»:
Հարակից հրապարակումներ`
- Բերձորի միջանցքի համեմատությունը ՀՀ տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է. Փաշինյան
- Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիա հրահրելու համար ամենաշատ շահարկվող թեման խաղաղության պայմանագիրն է. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին