01.04.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Հայաստանում մարտի 31-ին կատարվել է 2063 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 55 հիվանդ, արձանագրվել է մահվան 4 դեպք։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 540 դեպք, որոնցից 410 042 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2205 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8616 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1677 է:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 293 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 977 286 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 31.03.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 30.03.2022. Կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել
- 29.03.2022. Կորոնավիրուսի 16 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 28.03.2022. Կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել
- 27.03.2022. Կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 26.03.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 25.03.2022. Կորոնավիրուսի 22 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան