Պուտինը ԼՂ իրավիճակի շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը՝ շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար գործնական խնդիրների լուծման վրա:
Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական իրականացման կարևորությունը»,- նշված է հաղորդագրությունում։
Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրությունում, պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան