Հայաստանի իշխանությունը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ով այս կամ այն կողմ անելիս իրեն քացու տակ կգցի. Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի և ԵՄ ռազմական կցորդներն այցելել են այն ավիաբազան, որտեղ տեղակայված են ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները։
Պարզվում է, որ այցի նպատակն է եղել տեղում համոզվել, թե արդյո՞ք ինքնաթիռները տեղում են, թե՞ ինչպես ադրբեջանական և թուրքական մամուլում է տարածվել, մասնակցում են Ուկրաինայում ծավալվող մարտական գործողություններին։
Այն, որ այս իշխանությունը ո՛չ հեղինակություն, ո՛չ հարգանք, ո՛չ էլ վստահություն ունի արտաքին աշխարհում, դա նորություն չէ։ Մեր ողբերգությունների մի մասը հենց դրա հետևանքն է։
Սակայն այն, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ շատ երկրներ չեն արձագանքում, գործուն քայլեր չեն ձեռնարկում Արցախում Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի, հետպատերազմյան փուլում ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթման ուղղությամբ, բայց հետաքրքրվում են մեր ինքնաթիռների տեղում լինել/չլինելու հարցով, արդեն զայրույթ է առաջացնում։
Մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն ունեցող սուբյեկտները բնականաբար առաջնորդվում են իրենց շահերով, իսկ Հայաստանի իշխանությունը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ով այս կամ այն կողմ անելիս իրեն մի չափալախ կհասցնի կամ քացու տակ կգցի, կարևորը երկրում քպ-ական իշխանություն լինի, թուրքերի հետ էլ ջանջիգյարը չպակասի»։
Հայաստանի իշխանությունը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ով այս կամ այն կողմ անելիս իրեն մի չափալախ կհասցնի կամ քացու տակ կգցի, կարևորը երկրում քպ-ական իշխանություն լինի, թուրքերի հետ էլ ջանջիգյարը չպակասի»։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա:
«Ավիաբազայի հրամանատար, ավիացիայի գնդապետ Սամվել Թավադյանը օտարերկրյա հյուրերին ծանոթացրել է զորամասի առօրյա գործունեությանը և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Այնուհետև ռազմական կցորդները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային:
Հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ռազմական կցորդները նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին անգամ համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, և որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը բռնազավթել է Ասկերանի շրջանից 1100-1200 հեկտար տարածք. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանն այս վերջին առաջխաղացման ժամանակ, անգամներով ավելի մեծ տարածք է զավթել Քարագլխի հատվածում. Աբրահամյան
- Հնչող հայտարարություններն ու իրականացվող քայլերը և միջոցառումները պետք է համահունչ լինեն. Աբրահամյան
- ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հեռուստաընկերության տարածած լուրերը
- Տիգրան Աբրահամյան. Երկու կարևոր գործոն կա, որ ներկայումս զսպում է Ադրբեջանին
- Անհասկանալի է ՀՀ իշխանության անփոփոխ կարգախոսը, թե մեկ է՝ մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով. Աբրահամյան