Times. Բրիտանիան Ուկրաինային խորհուրդ է տալիս համաձայնագիր չկնքել Ռուսաստանի հետ
Մեծ Բրիտանիան ավելի կոշտ դիրքորոշում է ընդունում, քան ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Գերմանիան ռուս-ուկրաինական բանակցությունների հարցում՝ խորհուրդ տալով Կիևին դեռևս համաձայնագիր չկնքել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ուրբաթ օրը գրել է The Times-ը՝ հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ Լոնդոնը մտահոգված է Վաշինգտոնի, Փարիզի և Բեռլինի՝ Ուկրաինային Կրեմլին զգալի զիջումների մղելուցպատրաստակամությամբ։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեն կիսում դաշնակիցների ցանկությունը՝ հասնել ռուս-ուկրաինական համաձայնագրերի կարճաժամկետ կնքմանը, քանի որ կարծում են, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան «կհայտնվի ամենաուժեղ դիրքերում»։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ճնշման ուժեղացման օգտին, քանի դեռ «ռուսական զորքերը չեն լքել Ուկրաինան, ներառյալ Ղրիմը»։
Երեքշաբթի օրը Ստամբուլում տեղի են ունեցել դեմ առ դեմ բանակցություններ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից կողմերի միջև համաձայնության վերաբերյալ։ Նա հավելել է, որ Ռուսաստանը, այս նախաձեռնությունները դիտարկելուց հետո, հանդես կգա հակաառաջարկներով։ Բացի այդ, ինչպես նշել է քաղաքական գործիչը, Մոսկվան «երկու քայլ» է անում դեպի Կիև և առաջարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը նախատեսվածից շուտ՝ արտաքին գործերի նախարարությունների խաղաղության պայմանագրի նախաստորագրման հետ միաժամանակ անցկացնել: Բացի այդ, ռուս զինվորականները, նրա խոսքով, կնվազեցնեն ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։
Հարակից հրապարակումներ`
- Բելգորոդի նավթի պահեստում բռնկված հրդեհի պատճառը Ուկրաինայի զինված ուժերի ավիահարվածներն են
- Մոսկվան և Կիևը Հռոմին խնդրել են դառնալ Ուկրաինայի խաղաղության երաշխավորը
- Մեդինսկի. Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի պահանջներին
- Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից ընդհանուր առմամբ 34 սովորողներ ընդգրկվել են ՀՀ դպրոցներ
- Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի կողմից ներկայացված գրավոր առաջարկներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան