Քաղաքացիներին կոչ եմ անում ապրիլի 5-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում միասին քննարկենք, թե ինչպես պահենք Արցախը. Իշխան Սաղաթելյան
«Մեր երկրի առաջնային մանդատով օժտված խորհրդարանը, երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն այս իրավիճակում արտահերթ նիստ է հրավիրում՝ Վանաձորի քաղաքապետարանը նվաճելու համար»,-խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը և հավելեց, որ այդ օրակարգն է քննարկում ԱԺ-ն, երբ թշնամին ներխուժել է Փառուխ և գրավել ռազմավարական բարձունքները:
Նա հարց հնչեցրեց, թե այս իրավիճակում Ստեփանակերտում, Խրամորթում, Կարմիր Շուկայում ապրող հայ մարդի ի՞նչ են մտածում ԱԺ խորհրդարանի և քաղաքական մեծամասնության մասին:
ԱԺ փոխխոսնաը ՔՊ-ին խորհուրդ տվեց փոխել սահմանադրությունը:
«Այն կետը, որում ասվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները ձևավորվում են ընտրությունների միջոցով, փոխեք և դրա փոխարեն գրեք՝ բոլոր քաղաքապետերին, համայնքապետերին և, չմոռանաք, նաև Երևանի քաղաքապետին նշանակում է ՔՊ-ն: Ժողովրդավարության բաստիոնում այն լավ արձագանք կգտնի և միջազգային գործընկերները կողջունեն»,-հայտարարեց Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ գործող խորհրդրանն ադեկվատ չէ երկրում ստեղծված մարտահրավերներին և իրավիճակներին և այնպիսի տպավորութուն կա, որ իշխանական պատգամավորները երկրի անվտանգությունը կազմակերպելու առաջնային գլխավոր պատասխանատվությունը թողած մտածում են իշխանությունը ամրապնդելու մասին:
Նկատելով, որ խորհրդրանը պետք է գումարեր արտահերթ նիստ՝ Սաղաթելյանը ասաց, որ այդ նիստում պետք է քննարկվեր պատերազմական իրավիճակում պետական ծախսերը վերանայելու հարց՝ ամբողջն ուղղելով երկրի պաշտպանությանը:
«Պետք է քննարկվեր ռազմաքաղաքական օպերատիվ հարցերով կառավարման շտաբ ստեղծելու և երկիրն իրավիճակից դուրս բերելու հարց, որովհետև դուք փաստել եք, որ անկարող եք մեր երկրի պաշտպանությունն կազմակերպել»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց. «ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ապրիլի 5-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում միասին քննարկենք, թե ինչպես պահենք Արցախը, ինչպես պաշտպանենք Հայաստանը, հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության քայլեր և գործողություններ ձեռնարկենք»:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչն է խանգարում, որ վարչապետը 107 պատգամավորի ներկայությամբ ներկայացնի իրավիճակը. Ընդդիմությունը՝ ՔՊ-ին
- Օրենքը պետք է վերնագրեին «Մամիկոն Ասլանյանին, կամ վանաձորցիներին քվեի իրավունքից զրկելու» օրինագիծ. Անդրանիկ Թևանյան
- Որքանո՞վ եք ադեկվատ համարում ձեր պահվածքը. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ պատգամավորներին