Սեյրան Օհանյան. Այս իշխանությունը երկիրը ղեկավարում է ձեռքի հետ ոտի վրա
«Պատերազմից մեկ ու կես տարի անց որևէ գերատեսչությունում չի ստեղծվել հանձնաժողով, որը կքննի պատերազմի հանգամանքները, չի ստեղծվել միջգերատեսչական մարմին, որը կասի, թե որոնք են մեր անվտանգային համակարգի հայեցակարգային մոտեցումները»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ այս իշխանությունը մշտապես առաջնորդվում է առանց փաստաթղթերի, խոսում է բանակի բարեփոխումների մասին, բայց չկա հայեցակարգ, խոսում է գերիների, պատանդների, անհետ կորածների մասին, բայց մի պետական հանձնաժողով չկա։
«Դրա փոխարեն իրենք զբաղվում են ՏԻՄ-երով, տարբեր ընտրություններով, երկրորդական հարցերով։ Մեր պետությունը հայ-թուրքական հարաբերություններում ներկայացնում է Ռուբեն Ռուբինյանը։ Գտեք մի իրավական փաստաթուղթ, որոշում, որ ինքը ինչ-որ մեկի կողմից նշանակվել է բանագնաց։ Այսինքն, այս իշխանությունը երկիրը ղեկավարում է բանավոր կերպով, կներեք, ձեռքի հետ ոտի վրա»,-ասաց Օհանյանը։
Նրա խոսքով, իշխանությունները բանավոր հրաման են տվել զինված ուժերին հետ քաշվել Սյունիքի դիրքերից, որևէ որոշում չկա սահմանների պաշտպանության համար։
«Ու այսպես կմոռացվի Ջերմուկի վեց դիրքը, Ներքին Հանդը, Փառուխը... Ես ասում եմ, որ ԱԺ-ն որպես վերահսկողական մարմին այդ աշխատանքը չի իրականացնում»,-ասաց Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչն է խանգարում, որ վարչապետը 107 պատգամավորի ներկայությամբ ներկայացնի իրավիճակը. Ընդդիմությունը՝ ՔՊ-ին
- Կհայտնվենք նույն իրավիճակում, ինչ Փառուխում. Օհանյանը՝ Երասխի հատվածում ետ քաշվելու առաջարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին