Օրենքը պետք է վերնագրեին «Մամիկոն Ասլանյանին, կամ վանաձորցիներին քվեի իրավունքից զրկելու» օրինագիծ. Անդրանիկ Թևանյան
«Հայաստանն ուզում են զավթել, երեկ այդ մասին հայտարարվեց կառավարության նիստում: Ուզում է զավթել Ադրբեջանը՝ հարձակվելով Հայաստանի և Արցախի վրա»,- ԱԺ արտահերթ նիստում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատագամավոր Անդրանիկ Թևանյանը և հավելեց, որ կառավարության նիստում հայ ժողովրդին տեղեկություն է փոխանցել, որ նա լայնամասշտաբ պատերազմի շեմին է, բայց արտահերթ նիստում քննարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենք:
Նրա խոսքով՝ արտահերթ նիստում խորհրդարանին է ներկայացվել մի օրենքի նախագիծ, որը կրկին զավթման մասին է՝ բայց արդեն ներսից:
Ըստ Թևանյանի՝ փորձ է արվեւմ ՏԻՄ հասկացությունը վերացնել՝ այն դարձնելով նշանակովի:
«Եթե մինչև վերջ ազնիվ ու անկեղծ լինեին այս օրենքի նախաձեռնողները, ապա օրենքը պետք է վերնագրեին «Մամիկոն Ասլանյանին, կամ վանաձորցիներին քվեի իրավունքից զրկելու մասին օրինագիծ»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատագամավորը:
Նա նկատեց, որ Հայաստանն իրոք ներսից զավթման վտանգի առաջ է կանգնած, այն դեպքում, երբ իշխանությունը խոսում է ժողովրդի քվեի, բաց, թափանցիկ գործունեության մասին:
«Մեզ համար անընդունելի է այս մոտեցումը և այս զավթողական քաղաքականությանը պետք է վերջ դրվի՝ ինչպես դրսից, այնպես էլ ներսից»,-խոսքն ավարտեց Անդրանիկ Թևանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան