Բազմաթիվ ստորագրություններ տեղադրած քաղաքացիները պատրաստ են նաև ավելի ակտիվ գործողությունների դիմել. Զոհրաբյան
«Ազատագրական շարժում»-ը փետրվարի 25-ից սկսել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք։ Շարժման ներկայացուցիչ, «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ստորագրահավաքը կազմակերպում են օրական 3 ժամով՝ Հյուսիսային պողոտայում, մոտ 12 հազար ստորագրություն արդեն ունեն:
Նա հայտնեց, որ միայն Երևանի Հյուսիսային պողոտայում է իրականացվում ստորագրահավաք, բայց նախատեսում են ընդլայնվել ու նաև մարզերում կազմակերպել։ Ա.Զոհրաբյանի գնահատմամբ, գիտակից, արժանապատիվ և անհանգստացած քաղաքացիներ են բոլոր ստորագրողները։
Շարժման ներկայացուցիչը նշեց, որ դեռ ստորագրահավաքի վերջնաժամկետ չեն սահմանել:
«Ստորագրահավաքը նախ և առաջ հրաժարականի գործընթացի մասին ահազանգ է, գործընթացի մեկնարկ, խնդիրը միշտ թարմ պահելու միջոց: Եվ ամենակարևորը նույն գաղափարի շուրջ համախմբելու առիթ է:
Բազմաթիվ ստորագրություններ տեղադրած քաղաքացիները պատրաստ են նաև ավելի ակտիվ գործողությունների դիմել: Երբ կզգանք, որ հասունացել է պահը, մենք ստորագրած քաղաքացիներին կիրազեկենք բողոքի ակցիաների մասին և միասին կփորձենք սահմանադրական ճանապարհով հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին»,- ասաց Արա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկեց Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք
- Մեկնարկում է ստորագրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին