Պետդումայում հորդորել են Ժերար Դեպարդյեին զրկել ՌԴ քաղաքացիությունից
Պետդումայի պատգամավոր Սուլթան Համզաևը կարծում է, որ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին պետք է զրկել ՌԴ քաղաքացիությունից Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության համար, իսկ Ռուսաստանում նրա անշարժ գույքը փոխանցել ծնողազուրկ երեխաներին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Դեպարդյեն հայտարարել է, որ ռուսները պատասխանատվություն չեն կրում երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի գործողությունների համար։
«Կարևոր եմ համարում խոսել Ժերար Դեպարդյեի անձնագիրը չեղարկելու անհրաժեշտության մասին՝ նրա հարձակումների և ռուս ժողովրդի անունից խոսելու փորձերի համար, որը նրան չի պատվիրել այդ հայտարարություններն անել»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է պատգամավորը։
Բացի այդ, խորհրդարանականն առաջարկել է հետ վերցնել դերասանի ունեցվածքն ու փոխանցել կարիքավորներին։
«Նրան երկու բնակարան են նվիրել՝ Սարանսկում և Գրոզնիում: Այդ բնակարանները պետք է առգրավվեն և հանձնվեն որբերի կարիքների համար: Սա կլինի ամենաճիշտ որոշումը այս հարցում»,- կարծում է Խամզաևը։
Ֆրանսիացի դերասանի հայտարարությանն անդրադարձել է նաև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Դեպարդյեն լիովին չի հասկանում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, քանի որ նա խորասուզված չէ քաղաքական օրակարգի մեջ», - ասել է Պեսկովը՝ պատրաստակամություն հայտնելով, որ անհրաժեշտության դեպքում այդ ամենը պատմել և բացատրել նրան, որպեսզի Դեպարդյեն ավելի լավ հասկանա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան