Դոնեցկի հիվանդանոցներում գտնվում է վիրավոր, այդ թվում՝ ծանր վնասվածքներով 325 երեխա
Դոնեցկի ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Երեխաների իրավունքների հարցերով ղեկավարի խորհրդական Էլեոնորա Ֆեդորենկոն ասել է, որ հիվանդանոցներում գտնվում են 325 վիրավոր երեխաներ, որոնք տուժել են Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից հանրապետության գնդակոծման ժամանակ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ծնողներին կորցրած 52 երեխայի էլ Մարիուպոլից Դոնեցկ են տեղափոխել։
«Ներկայումս 325 երեխա վնասվածքներով, այդ թվում՝ ծանր, ինչը, ես հասկանում եմ, կհանգեցնի հաշմանդամության, գտնվում են հիվանդանոցներում։ Մենք ունենք ծնողազուրկ 52 երեխա, որոնց Մարիուպոլից տեղափոխում ենք Դոնեցկ և, ըստ էության, իսկապես փրկում ենք նրանց»,- ասել է նա։
Ֆեդորենկոն հավելել է, որ խմբեր են ստեղծվում երեխաներին Ռուսաստան բուժման ուղարկելու համար։ Առաջինն արձագանքել և երեխաներին ընդունելու պատրաստակամություն հայտնել է մանկաբույժ և վիրաբույժ Լեոնիդ Ռոշալը։ Ըստ նրա՝ Չեչնիայի Հանրապետության ներկայացուցիչներն օգնում են դեղերի հարցում, իսկ Ռուսաստանից անընդհատ մարդասիրական ավտոշարասյուններ են գալիս։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան