Հայաստանի վերաբերյալ ավելի շատ գործ է ուղարկվել ԵԽ նախարարների կոմիտե
2021-ին ԵԽ նախարարների կոմիտեն անցած տարվա ընթացքում ստացել է ընդդեմ Հայաստանի 22 գործ։ Այս թիվը նախորդ տարվա համեմատ աճել է։ Համեմատության համար նշենք, որ 2020-ին եղել է 15 գործ։ Նման տվյալներ են հրապարակված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման տարեկան հաշվետվության մեջ։
Նոր հայցերից 9-ը վերաբերում են կառուցվածքային ու համակարգային խնդիրներին, որոնք նախադեպային են, իսկ 13-ը՝ կրկնվող։
Հայաստանի համար Նախարարների կոմիտեի կողմից 2021 թվականին փակված գործերի թիվը կազմել է 15, համեմատության համար նշենք, որ 2020 թվականին եղել է նման 11 գործ։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավճռի կատարման վերահսկման համար պատասխանատու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն։ Նախարարների կոմիտեն որոշում է, թե արդյոք Պետությունները, որոնց իրավասության ներքո հայտնաբերվել են Կոնվենցիայի խախտումներ, ձեռնարկել են բավարար մեղմացնող միջոցներ՝ կատարելու Դատարանի կայացրած հատուկ կամ ընդհանուր վճիռները։
Ընդհանուր առմամբ ՄԻԵԴ-ը 2021-ին ստացել է 5.533 գործ, որը 2020-ի համեմատ աճել է 5.7 տոկոսով։ Առավել մեծ թվով գործեր ստացվել են Ռուսաստանից՝ 1.942 գործ, Ուկրաինայից՝ 638 գործ, Թուրքիայից՝ 510 գործ, Ռումինիայից՝ 409 գործ, Ադրբեջանից՝ 271 գործ։
Հայաստանի համար առկախված գործերի թիվը (Եվրադատարանի վճիռները, որոնք դեռ ամբողջությամբ չկատարված են) 2021 թվականին եղել է 50։ Համեմատության համար նշենք, որ 2020-ին նման գործերի թիցը 42 էր։Դրանցից 26-ը եղել են կրկնվող, 24-ը՝ նախադեպային։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին