«Հայաստան» խմբակցության պատգամավորները հյուրընկալել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության Հռիփսիմե Ստամբուլյանը հայտնում է․
«Մարտի 30-ին Սերյան Օհանյանի և Արթուր Խաչատրյանի հետ հյուրընկալել ենք ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և դեսպանատան առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին:
Հյուրերի խնդրանքով անդրադարձել ենք Արցախում ստեղծված ռազմաքաղաքական, մարդասիրական ու տարածաշրջանում ձևավորված անվտանգային խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական հարցերին:
Հանդիպման ընթացքում ներկայացրել ենք Հայաստանին և Արցախին սպառնացող մարտահրավերների լուծման այլընտրանքային մոտեցումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում, ու մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովում ձևավորված իրավիճակի` «Հայաստան» խմբակցության գնահատականները»: