Ջիմ Քերին հայտարարում է դերասանական կարիերան ավարտելու մասին
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջիմ Քերին հայտարարել է, որ մտադիր է թոշակի անցնել։ Այս մասին հայտնում է Hollywood Life-ը։
«Ես թոշակի եմ անցնում. Ես բավականին լուրջ եմ խոսում»,-հարցազրույցի ժամանակ ասել է դերասանը:
Այնուամենայնիվ, 60-ամյա Քերին նշել է, որ ապագայում կարող է դիտարկել այնպիսի նախագծերի սցենարներ, որոնք իսկապես կարևոր են մարդկանց համար։
«Ինձ շատ է դուր գալիս իմ հանգիստ կյանքը, և ես շատ եմ սիրում նկարել կտավի վրա և , իսկապես, սիրում եմ իմ հոգևոր կյանքը…»,-հավելել նա։
Նրա խոսքով, ֆիլմի նկարահանումների համար ինքը արել է հնարավորինը:
Այժմ Քերին 60 տարեկան է, նրա կարիերան մեծ էկրանին տևեց ավելի քան 40 տարի։ Նա սկսեց աշխատել որպես ստենդ-ափ կատակերգու Տորոնտոյի Yuk Yuk's-ում: Ժամանակի ընթացքում նա սկսեց հանդես գալ հայտնի ֆիլմերում, նաև՝ կատակերգական դերերում։ 1990-ականներին նա նկարահանվել է մի շարք հաջողված ֆիլմերում, ինչպիսիք են «Դիմակը», «Հիմարը և ավելի հիմարը», «Ընդմիշտ Բեթմեն» և «Սուտասան ստախոսը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին