Ի՞նչն է խանգարում, որ վարչապետը 107 պատգամավորի ներկայությամբ ներկայացնի իրավիճակը. Ընդդիմությունը՝ ՔՊ-ին
«Իմ և պարոն Ռուբինյանի խոսակցության հիմնական թեման այն է եղել, որ իշխանական վակուումը պետք է լրացվի և ԱԺ-ն, որպես խորհրդարանական վերահսկողական օրգան, ինչո՞վ է զբաղվում, երբ այլ իրավիճակ է երկրում, երբ երկրի ղեկավարն ասում է, որ լարվածությունը կարող է տանել պատերազմական գործողություններին»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ Արձագանքելով Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը մերջել է ԱԺ խորհրդում Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելուն:
Նա նկատեց, որ վերջին գումարման ԱԺ գործունեության ժամանակ սահմանային իրավիճակի, անվտանգության հարցերով, որևէ նախաձեռնությամբ ՔՊ-ն հանդես չի եկել:
«Երեկ ես ինքս եմ զանգահարել պարուն Ռուբինյանին և ասել՝ բերեք ԱԺ խորհրդի նիստ անցկացնենք և մենք ինքներս ճշտենք, թե ինչով պետք է զբաղվի ԱԺ-ն, խորհուրդը, դրանից հետո նոր որոշենք, թե ինչ վերահսկողություն պետք է վարվի գործադիրի նկատմամբ»,-ասաց Օհանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Ռուբինյանն իրեն հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է գալ և ԱԺ խոհրդին ներկայացնել իրավիճակը:
«Մենք այսօր խորհրդի նիստում առաջարկել ենք, որ ներկայացվի այն բոլոր անվտանգության և արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, որնք շրջանառության մեջ են այսօր, որից հետո «Հայաստան» խմբակցությունը կորոշի, թե ի՞նչ ձևաչափով հրավիրել գործադիրի ներկայացուցիչներին»,-հատնեց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Մեր կողմից եղել է այսպիսի պատասխան՝ դեմ ենք խորհրդում վարչապետի ներկայանալուն, փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո ի՞նչն է խանգարում, որ վարչապետը 107 պատգամավորի ներկայությամբ ներկայացնի իրավիճակը»:
Սեյրան օհանյանի խոսքվ իրավիճակին ռեալ նախձեռնողական գնահատական տալու փոխարեն պատգամավորները նորից զբաղված են երկրորդական խնդիրենրով:
Արծվիկ Մինասյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի քննարկեն Սեյրան Օհանյանի և Ռուբեն Ռուբինյանի առաջարկները, սակայն ընդմիջումից հետո ոչ մի պարզաբանում չտրվեց հարցի վերաբերյալ:
Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ ընդդիմությոընը չի մասնակցի օրենքի նախագծի քվեարկությանը և քննարկմանը:
Հարակից հրապարակումներ`
- Օրենքը պետք է վերնագրեին «Մամիկոն Ասլանյանին, կամ վանաձորցիներին քվեի իրավունքից զրկելու» օրինագիծ. Անդրանիկ Թևանյան
- Որքանո՞վ եք ադեկվատ համարում ձեր պահվածքը. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ պատգամավորներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան