«Փաշինյանը փորձում է փակ հանդիպումներով, կիսաբաց լուսամուտներով ընդդիմությանը մրոտել խաղաղության պայմանագրով»
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն ասուլիսում վերլուծել է Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը, խաղաղության պայմանագիրը և դրա համտեքստում Հայաստանի ընդդիմության քայլերը:
«Օգտվելով նրանից, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները թուլացել են և ՌԴ-ն իր զորքերը վերախմբավորում է՝ Փաշինյանը և ՔՊ-ն փորձում են արագացնել խաղաղության գործընթացը և բացել Թուրքիայի հետ սահմանը: ՀՀ իշխանություններն օգտվում են առիթից, որ Ռուսաստանն ավելի շատ ներգրավված է ուկրաինական ճակատում, չի հասցնում և համապատասխան ռեսուրսներ չի հատկացնում, որպեսզի հետևի, թե ինչ է կատարվում իր քթի տակ:
Շատ սխալ է մտածել, որ Նիկոլ Փաշինյանը և իրեն սատարող ուժերն արևմտամետ են, որովհետև ինչպես Վրաստանի դեպքում, այնպես էլ Հայաստանի, Արևմուտքը ներկայացված է լինելու Թուրքիայով: Այն, ինչ կատարվում է այստեղ, ոչ թե շարժ է դեպի արևմուտք, այլ դեպի Թուրքիա, Հայաստանի թրքացման ծրագիր է գնում: Հայաստանը փորձելու է արագացնել այդ պրոցեսը, որովհետև, եթե Ուկրաինայում հարցը հանգուցալուծվի, ապա ավելի շատ ռեսուրսներ այստեղ կուղղվի և պետք է հասկանալ, թե ինչ են արել այս ժամանակահատվածում իշխանությունները:
Բայց Նիկոլ Փաշինյանը չի ուզում ամեն ինչն իր ձեռքով անի և ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա փորձում է ընդդիմության վրա պարտադրի խաղաղության պայմանագրի ստորագրումը կամ ընդունումը: Այսինքն, այսպես ասած՝ ընդդիմությանը մրոտի խաղաղության պայմանագրով և դրա համար փորձում է ինչ-որ փակ հանդիպումներով, կիսաբաց լուսամուտներով, ինչ-որ բաներ կազմակերպել ընդդիմության հետ:
Ես հույս ունեմ, որ ընդդիմության մեջ չի գտնվի որևէ մի պատգամավոր, կամ պատգամավորի օգնական, որն ընդհանրապես կնստի Նիկոլ Փաշինյանի հետ այդ հարցի քննարկմանը, որովհետև Փաշինյանը ցանկություն ունի, պաատասխանատվությունն իր վրայից գցել: Ինչպես 44 օրյա պատերազմի վերաբերյալ ասում էր, թե անվտանգության խորհրդի ժամանակ, երբ ընդդիմությունը ներկա է եղել, այդ հարցերը բարձրացրել է, և նրանք այլ բան են ասել, հիմա ուրիշ բան են ասում: Ընդդիմության հետ հանդիպման հաջորդ պատմությունը սա է լինելու, երբ ապագայում Փաշինյանը կկանգնի ու կասի՝ դուք չէի՞ք, երբ որ ձեզ ասում էի, դուք ձայն չէիք հանում:
Ինչքան էլ Փաշինյանը փորձի քաղաքական կտեր տա ընդդիմությանը՝ խոստանալով բոլորին ազատել բանտերից, քաղաքապետերի պաշտոններ տալ, բոլոր ընդդիմադիրների դեմ քրեական գործերը դադարեցնել՝ ընդդիմությունը չպետք է համաձայնի:
Ընդդիմությունը պետք է հասկանա, որ եթե նույնիսկ նստի այս հարցի քննարկմանը, ապա այն նշանակելու է, որ նրանք, կամա թե ակամա, այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել, եթե չլինի էլ, ապա նրանք մրոտված կլինեն այդ թղթով, պետք է շատ ուշադիր լինել»,- հայտարարեց Տիգրան Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին