Ամերիկացիներն անձնագիր ստանալիս կկարողանան ընտրել X սեռը
ԱՄՆ քաղաքացիներն ապրիլի 11-ից հնարավորություն կունենան անձնագիր ստանալիս ընտրել երեք սեռերից մեկը, ներառյալ ոչ սովորական «X» տարբերակը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Բարեփոխումների մասին ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր դեռևս անցյալ տարվա ամռանը, իսկ աշնանն արդեն առաջին անձնագիրն էր հանձնել՝ սեռի վերաբերյալ «X» նշումով (ինտերսեքս և ոչ երկուական գենդերային ինքնություն ունեցող այլ անձանց համար):
«Ապրիլի 11-ից սկսած՝ ԱՄՆ քաղաքացիները կկարողանան «X»-ը որպես սեռային նույնականացում ընտրել իրենց ամերիկյան անձնագրի համար դիմելիս։ Հաջորդ տարի նման հնարավորությունը կհայտնվի փաստաթղթերի այլ ձևերի համար», - ասել է Բլինկենը։
Անցյալ հոկտեմբերին Պետդեպարտամենտը հայտարարել էր «X» սեռի կնիքով թողարկված ԱՄՆ առաջին անձնագրի մասին։ Դրա տերը Դանա Զզիմն էր, ով նախկինում ծառայել էր ԱՄՆ ռազմածովային ուժերում և վեց տարի պայքարել դատարաններում՝ «ճիշտ» անձնագիր ստանալու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին