Դատախազություն. Կոռուպցիոն բնույթի քրեական գործերով անցած տարի 30 մարդ է ազատազրկվել
Ըստ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրության՝ 2021թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ իրավասու մարմիններում հարուցվել է 798 քրեական գործ, ինչը 35.2%-ով կամ 434 դեպքով պակաս է 2020թ. համեմատությամբ:
Ըստ դատախազության հրապարակած տեղեկատվության, 2021թ. ընթացքում միայն կոռուպցիոն քրեական գործերով դատախազների կողմից ներկայացվել է 95 միջնորդագիր՝ 2020թ. համեմատ (72) 32%-ով ավելի:
Դրանց քննարկման արդյունքում ձեռնարկվել են առարկայական միջոցներ՝ ընդհուպ խախտում թույլ տված պաշտոնատար անձանց պաշտոններից ազատումներ, ոլորտները կարգավորող իրավական ակտերի բարելավումներ, որոնք ևս նպաստել են կոնկրետ ոլորտներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի նվազմանը:
2021թ. ավարտվել է կոռուպցիոն բնույթի 730 քրեական գործի վարույթ, որը նախորդ տարվա արդյունքից ավելի է շուրջ 2%-ով: 2021թ. ընթացքում ավարտված քրեական գործերից 129-ի վարույթը կարճվել է ոչ արդարացնող հիմքերով:
«Հատկանշական է, որ կոռուպցիոն բնույթի հարուցվող, վարույթում քննվող քրեական գործերի քանակական նվազման ֆոնին 2021թ. ավելացել են ինչպես քրեական հետապնդման ենթարկված անձանց, այնպես էլ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի, դատի տրված անձանց քանակը: Մասնավորապես՝ ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի 2312 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1698 անձ, այն դեպքում երբ 2020թ. 2535 գործով քրեական հետապնդման էր ենթարկվել 1356 անձ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 187 քրեական գործ՝ 433 անձի վերաբերյալ, 2020թ.-ին՝ 183 գործ 410 անձի վերաբերյալ»,-նշում են դատախազությունից։
Դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 83 քրեական գործ՝ 150 անձի վերաբերյալ: Նշված քրեական գործերից 53-ով 97 անձ դատապարտվել է, որից 30-ը՝ ազատազրկման: ՀՀ դատախազությունը շարունակել է դատարաններում կռուպցիոն գործերով մեղադրանքների պաշտպանության շրջանակներում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից տևականորեն զրկելու լրացուցիչ պատիժներ պահանջելու իր որդեգրած ուղեգիծը: Արդյունքում քրեական պատասխանատվության ենթարկված 18 անձի նկատմամբ կիրառվել են նաև նման լրացուցիչ պատիժներ:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով ավարտված նյութերով և ավարտված քրեական գործերով տարվա ընթացքում հայտնաբերվել է 4.5մլրդ ՀՀ դրամի չափով պատճառված նյութական վնաս, վերականգնվել է 400 մլն ՀՀ դրամը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե
- «Թալանից, կոռուպցիայից, լափամանից խոսողներն իրենք են մխրճվել թալանի, կոռուպցիայի, լափամանի մեջ»
- Պապիկյանի հարսանիքի վերաբերյալ ծպտուն չեն հանում հակակոռուպցիոն խնդիրներով տոգորվող ՀԿ-ները. Արեգնազ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին