«Ժողովուրդ». Իշխանությունը յուրայիններին հերոսից հակահերոս կերտելու հարցում անգերազանցելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը յուրայիններին հերոսացնելու (բառիս բուն իմաստով), այնուհետև հերոսից հակահերոս կերտելու հարցում անգերազանցելի է: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ՀՀ ԶՈւ գեներալ-մայորի, Հայաստանի ազգային հերոսի կոչումը վարչապետ Նիկոլ Փաշինյանից է ստացել, հենց նրա իշխանության օրոք էլ կալանավորվել: Իրավապահները նրան մեղադրում են կոռուպցիոն գործարքներ անելու և այլնի մեջ:
Փիլոյանից առաջ էլ Փաշինյանի՝ ««Իսկանդերը» 10 տոկոսով է կրակել» արտահայտությունը քմծիծաղով ընդունած, բայց նրա կողմից հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանն էր նույն բախտին արժանացել, որ, ի դեպ, իշխանության դեմքը փրկելու համար Սոթքի հանքավայրի մի մասի կորուստի արդարացումը յուր ուսերին էր առել։ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրագույն կոչումների, այնուհետ նույն ճակատագրին արժանացած անձանց շարքը երկար կարելի է շարունակել։ Փաշինյանի կողմից շնորհված կոչումներից խանդավառվողները մի պահ պետք է մտորեն ու վերհիշեն Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցածը:
2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից Գրիգորյանն առաջիններից էր, որ սեղմեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը, բայց դա խոչընդոտ չէր վերջինիս իշխանության համար «տուշոնկայի» չապացուցված մեղադրանքով մինչև վերջ պախարակելու ու տապալելու Գրիգորյանին թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին