Քաղաքացիներն ահազանգում են. Թանկացել է նաև ուղևորափոխադրումը
Երևան-Հրազդան տրանսպորտն էսօր 500 դրամից միանգամից դարձել է 750 դրամ: Այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում ահազանգեց օգտատեր Լևոն Ստեփանյանը։
«Բնականաբար հասկանում ենք, որ գլոբալ թանկացման պայմաններում, հնարավոր ա նաև տրանսպորտի թանկացում լինի, բայց միանգամից 50%, էդ արդեն աբսուրդ ա:
Չգիտեմ ով ա էդ որոշումը կայացրել, բայց հեչ լավ որոշում չի, հրազդանցին «անտեր» չի, որ ով ոնց ուզի, էս մարդկանց վրա փող աշխատի»,-գրել էր նա։
Գրառման ներքո թողած մեկնաբանություններից պարզվեց, որ բարձրացել են նաև Գորիս-Երևան, Սևան-Երևան, Բյուրեղավան-Երևան և հակառակ ուղղություններով ողևորափոխադրումների գները։
Քաղաքացիներն իրենց բողոքն են արտահայտում համընդհանուր թանկացման դեմ, առաջարկում են ընդհանրապես չօգտվել հասարակական տրանսպորտից։
Քիչ առաջ հրազդանցիների բողոքին արձագանքել է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը.
«Սիրելի′ հրազդանցիներ,
Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը տրանսպորտի ուղեվարձն այսօրվանից բարձրացրել էր` այն դարձնելով 750 ՀՀ դրամ:
Անընդունելի համարելով հետևյալ գործելաոճը և կարևորելով այն հանգամանքը, որ անհատ տաքսիներից ամենօրյա կերպով օգտվում են բազմաթիվ հրազդանցիներ և ուսանողներ, անմիջապես կապ եմ հաստատել երթուղին սպասարկող ընկերության սեփականատիրոջ հետ:
Հարգելի համաքաղաքացիներ, սեփականատիրոջ հետ ունեցած խոսակցությունից հետո տեղեկացնում եմ ձեզ, որ վաղվանից ուղեվարձի փոփոխություն չի լինելու, և գործելու է նախկին արժեքը՝ 1 անձի համար` 500 ՀՀ դրամ»։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Կառավարության գործունեությունը ուղղակիորեն նպաստում է գնաճին. Մասնագետ
- Կառավարության պարտքը 2021-ին հասցվել է 60. 3%՝ 4 տրիլիոն 210 մլրդ դրամ է կամ 8 մլրդ 261 մլն դոլար. Տիգրան Խաչատրյան
- «Փաստ». Այս տարի մենք պարենի երկնիշ գնաճ ենք ունենալու, ինչի հիմքերն արդեն կան
- Կառավարությունը գների բարձրացման հետևանքները մեղմելու սոցիալական ծրագրեր չի իրականացնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին